Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Վարշավայի բիզնես-ֆորումի միջանցքներում խոսակցություններ են պտտվում, որ այս օրերին հնարավոր է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը։ Այլ աղբյուրները պնդում են, թե նման հանդիպում կարող է տեղի ունենալ այս շաբաթվա վերջին՝ Ժնեւում։
Նախագահ Ռոբերտ Քոչարյանի Լեհաստան այցելության մասին մեր թղթակցի ռեպորտաժը կարդացեք 3-րդ էջում։
ՄԵՐՈՆՑ ԲԱՐԻ ԿԱՄՔԸ
Կարդացեք նաև
«Մենք ԵԱՀԿ ԽՎ-ում Ղարաբաղի հարցի վերաբերյալ բարի կամքի դրսեւորման մեր առաջարկներն արել ենք, եւ սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին, որն այդպես էլ չկա։ Հայկական պատվիրակության նախաձեռնությունը լավ արձագանք գտավ»,- այս հայտարարությունն «Առավոտին» տված հարցազրույցում արեց Սանկտ-Պետերբուրգ մեկնած ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը, որը կարող եք կարդալ 2-րդ էջում։
ԿՈՄԱՆԴՈՍԸ ՉԻ՞ ՓՈԽԱՐԻՆԻ ԿՈՄԱՆԴՈՒՅՈՒՇՉՈՒՆ
«Առավոտի» թղթակիցը Արկադի Տեր-Թադեւոսյանից հետաքրքրվեց, թե արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են այն լուրերը, որ ինքն է նշանակվելու ԼՂՀ պաշտպանության նախարար։ «Չեմ հասկանում, ինչի մասին է խոսքը,- նախ ասաց պրն Տեր-Թադեւոսյանը, հետո, այնուամենայնիվ, նշեց։- Նման բան չկա»։
ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԱՍԵԼԻՔ ԿԱ
Երեկ առավոտյան 9-ամսյա կալանքից ազատ է արձակվել նախկինում Երեւանի եւ հանրապետության պետավտոտեսչությունները ղեկավարած Սերգեյ Մխիթարյանը։ Նրա մի արտահայտությունը պատճառ էր դարձել, որ կասկածեին Մարիուս Յուզբաշյանի սպանությանն առնչություն ունենալու մեջ։ Ըստ որոշ տեղեկությունների, այժմ նրա նկատմամբ համաներում է կիրառվել։ Սերգեյ Մխիթարյանը եւ նրա դատապաշտպան Ռուբեն Ռշտունին հրաժարվեցին հարցազրույցից, նշելով, թե ասելու շատ բան կա, բայց առայժմ վաղաժամ են համարում։