Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ ԽՄԵԼՈՒ «ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՋՈՒՐԸ»

Հուլիս 14,1999 00:00
jur

Մեր թերթի հուլիսի 7-ի համարում հրապարակել էինք Արմենպրեսի տարածած տեղեկատվությունը։ Այնտեղ նշված էր Վրաստանի գյուղատնտեսության նախարարության պատասխանատու աշխատակցի հայտարարությունը, թե «Վրաստանն Անդրկովկասում առաջինն է քաղցրահամ ջուր արտահանում»։

Այս հարցը մի փոքր ցավոտ է մեզ՝ հայերիս համար։ Բոլորս էլ հիշում ենք տաս տարվա վաղեմություն ունեցող ջուր արտահանելու եւ դրանով երկիր պահելու ռոմանտիկ ծրագրերը։ Հետո ջրի արտահանման ծրագիր կազմեց կուսակցություններից մեկը։ Այդ խնդիրը քննարկեց ՀՀ կառավարությունը։ Բայց խմելու ջուր արտահանելու առաջին փորձը մեր տարածաշրջանում ձեռնարկել է «Սիլ-կոնցեռնը»։ Այս նպատակով երկու տարի առաջ ուսումնասիրվել են հնարավոր շուկաները՝ արաբական աշխարհի երկրները, ԱՄՆ։ Հետո «Կաստել-գրուպի» հետ ստեղծվել է համատեղ ձեռնարկություն։ Հայկական քաղցրահամ (առանց գազի) ջրի հոսքալցման համար բերվել է հատուկ տեխնոլոգիա։ Պատրաստի արտադրանքը՝ «Նոյ», ինչպես պիտակի վրա է նշված «Հայոց բարձրադիր լեռներից բխող աղբյուրների բյուրեղյա մաքրության ջուրը»՝ լաբորատոր քննություն է անցել Ֆրանսիայում։ Համապատասխան ստանդարտներին բավարարող այս ջուրն արդեն արտահանվում է մի շարք երկրներ (Լիբանան, ԱՄՆ, արաբական աշխարհ)։ Գովազդային քաղաքականություն է մշակվում ռուսական, Մերձավոր Ասիայի եւ Մերձբալթյան երկրների շուկա դուրս գալու համար։

«Սիլ-գրուպում» նշեցին, որ 1998 թ. հայտարարել էին արտահանման տարի եւ փորձելու են ընդլայնել ջրի արտահանման ծավալները։ Մնում է ավելացնել, որ շշալցման առանձնահատուկ տեխնոլոգիայով անցնող ջուրը վերցվում է Ալափարս գյուղի շրջակա աղբյուրներից։

Ա. ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031