Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈԽՎԵԼ Է ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ

Հուլիս 14,1999 00:00
Jirayr Pogosyan

1999 թ. հունիսի 28-ին կառավարության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման արդյունքներով քրեական գործ է հարուցվել եւ այժմ տարվում է նախաքննություն։ ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանը 1999 թ. հուլիսի 9-ին որպես կասկածյալ ձերբակալվել էր։ Հուլիսի 12-ին Ժ. Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել ԼՂՀ քր. օրենսգրքի 232 հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու), ինչպես նաեւ քր. օրենսգրքի 71 հոդվածի 1-ին մասով (պետական գաղտնիք պարունակող փաստաթղթի կորստի համար)։ Այդ մասին «Առավոտին» տեղեկացրեց ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը մեզ հետ ունեցած ճեպազրույցին։ Նա նաեւ հայտնեց, որ փոխվել է խափանման միջոցը. Ժիրայր Պողոսյանն ազատվել է կալանքից, խափանման միջոց է ընտրվել ստորագրություն տալը՝ չհեռանալու մասին։ Մեր այն հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում Ժ. Պողոսյանի կողմից հայտարարված հացադուլի մասին լուրերը, Մ. Ղուկասյանը պատասխանեց, որ, իրոք, ձերբակալվելուց հետո նա նման հայտարարություն արել էր, սակայն ավելի ուշ տեղեկացրել է գլխավոր դատախազին այդ մտադրությունից հրաժարվելու մասին։

ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆ

Ստեփանակերտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031