Սեպտեմբերի 11-ին Երեւան է ժամանելու Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսոնը։ Պարոն Ջոնսոնը ելույթ կունենա ԱԺ նստաշրջանի բացմանը, որը, հիշեցնենք՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարած խորհրդարանի առաջին մեկնարկելիք նստաշրջանն է։ Իսկ առհասարակ, եվրոպական մայրաքաղաքներում որոշակի վերաբերմունք կա Կարեն Դեմիրճյանի նկատմամբ, ինչի վկայությունն է նաեւ հուլիսի 20-ին Ֆրանսիայի Սենատի նախագահ պարոն Պոնսլեի այցելությունը Երեւան։
ՎԱՏ ԼՈՒՐ
Մի երկու շաբաթ առաջ ավազակային հարձակում է կատարվել արդարադատության նախարարի հոր՝ Էդոնիս Հարությունյանի նկատմամբ։ Նրա վրա հարձակվել են Թումանյան փողոցում գտնվող իր տանը, կապկպել եւ որոշակի քանակությամբ գումար հափշտակել։ Դեպքի առնչությամբ հարցաքննվել են Տերյան/Թումանյան փողոցի անկյունում մշտապես իրենց ծառայություններն առաջարկող տաքսու վարորդները։