«Ռոյթըր» գործակալությունը հաղորդել է, որ «Բրիթիշ Փեթրոլիում-Ամոկո» ընդհանուր կոնսորցիումը հայտարարել է, թե Կասպից ծովում նավթային «Շահդենիս» ավազանում հայտնաբերվել է 400-700 մլրդ խմ գազ, ինչը շատ ավելի մեծ քանակություն է, քան Թուրքմենստանի ունեցածը։
«ԱՌԱՎՈՏԸ» ՊԱՏՐԱՍՏ Է «ՕՐԱԳՐԻ» ՆԱԵՎ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԸ ՏՊԱԳՐԵԼ
Անցած շաբաթ դատավոր Ժորա Վարդանյանը որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանից 200 հազար դրամ բռնագանձելու մասին՝ դատավճիռը չկատարելու, այն է՝ Սերժ Սարգսյանի վերաբերյալ հերքում չհրապարակելու պատճառով։ Եվ սա այն պայմաններում, երբ իշխանությունների կամքով «Օրագիրը» չի հրատարակվում։ Այս առնչությամբ մեկ այլ դատավոր ասել է. «Ձեր նյութերն ուրիշ թերթերում տպագրում եք՝ չեք կարո՞ղ հերքումն էլ հրապարակել»։
Կարդացեք նաև
ՄՏԵՐՄԻԿ ԶՐՈՒՅՑ
Հուլիսի 13-ին Ազգային ժողով է այցելել նախկին վարչապետ, այժմ՝ Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։ Ասենք, որ նրան սպասարկում է «Մերսեդես» ավտոմեքենա, որով եկավ եւ որով էլ հեռացավ Արմեն Սարգսյանը։
ԿԻՍԱՐՁԱԿՈՒՐԴ
Հուլիսի 12-ից Հայաստանի Ազգային ժողովը պաշտոնապես արձակուրդի մեջ է։ Պատգամավորներին ձեւականորեն արձակուրդ է ձեւակերպված, սակայն հանձնաժողովների նախագահները եւ փոխնախագահները, ինչպես նաեւ ԱԺ ղեկավարությունը՝ շարունակելու են աշխատել այն ներքին պայմանավորվածությամբ, թե իրենցից ով որ փուլում է թողնելու աշխատասենյակը։