Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ԿԱՐՃՓԵՇ ՈՒՂԵԿՑՈՐԴՈՒՀԻ

Հուլիս 14,1999 00:00
inqnatir

ՀՀ նախագահի վերջին այցի ժամանակ ինքնաթիռի ուղեկցորդուհու կարճ փեշն այնքան էր բարձրացել, որ ցուցադրվել էին նրա ոտքերն ամբողջ երկարությամբ։ Երեկվա ինքնաթիռը սպասարկող ուղեկցորդուհիների փեշերը երկարացված էին եւ ամրացված։ Իսկ երկարաոտք ուղեկցորդուհին աշխատանքից ազատված է։

ՀՀ նախագահի Լեհաստան այցելության մասին կարդացեք էջ 3։

ԱՌԱՋ ԷԼ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆ ԷԻՆ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ

apastan

«Առավոտը» ստույգ տեղեկություններ ունի, որ մեր հնարամիտ հայրենակիցներն արտասահմանում քաղաքական ապաստան ստանալու համար սկսել են ներկայանալ որպես Արմեն Տեր-Սահակյանի գործով վկաներ։ Հետաքրքիր է, որ ենթադրում են, թե այս գործն Արեւմուտքում իբրեւ քաղաքական է ընդունվում։

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԶ ԵՎՐՈՊԱ Է ՏԱՆՈՒՄ

Vazgen sargsyan

Հուլիսի 13-ին վարչապետ Վազգեն Սարգսյանն ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի պատվիրակությանը, որը գլխավորում էր առաջին փոխնախագահ Չարլզ Ֆրանկը։ Վազգեն Սարգսյանն ասել է, թե Հայաստանն իր զարգացումը տեսնում է եվրոպական կառույցներում ինտեգրվելու գործընթացների խորացման մեջ։

ԴԻՄԵՔ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ

Xosrov Harutyunyan

ԱԺ նախկին պատգամավորներից մեկն «Առավոտի» միջոցով բնակչությանը խորհուրդ տվեց իրենց որդիներին զինծառայությունից ազատելու շուրջ խորհուրդներ ստանալու համար դիմել Խոսրով Հարությունյանին, քանզի նա այդ առումով լավ փորձառություն ունի։ Իր տղային ուսումնառության 3-4-րդ կուրսից հետո Երեւանի գրանցումից հանել եւ գրանցել է Ռուսաստանում։ Եվ միայն երկրորդ երեխա ունենալուց հետո, երբ որդին այլեւս զորակոչման ենթակա չի եղել՝ նոր Հայաստան է տեղափոխել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031