Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 13,1999 00:00
Robert Qocharyan

Հուլիսի 10-ին Ռոբերտ Քոչարյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի, ՆԳ նախարար Սուրեն Աբրահամյանի եւ գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի հետ ԼՂՀ էր ժամանել։ Ստեփանակերտի հասարակայնության հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահը նշել էր, թե առկա խնդիրներն ավելի հեշտ կկարգավորվեն, քան ենթադրվում էր։ Նաեւ ակնարկել էր, որ ներքաղաքական վեճը հնարավոր է կարգավորել զինված ուժերի համակարգում կառուցվածքային փոփոխություններ իրագործելու եղանակով։

ՎԱՏ ԼՈՒՐ

gexam manukyan

«Եթե անդրադառնալու լինեինք «Առավոտի» հրապարակումներին՝ ստիպված էինք լինելու առավոտից գիշեր ձեր թերթին պատասխաններ գրել»,- ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանի այս մեղադրանքը կուլ տալով (մայիսի 30-ից հետո հին ընկերներին անդրադառնալու պատճառներ չկան) շարունակեցինք հետաքրքրվել, թե արդյոք իրենք չե՞ն պարզել իրենց ղեկավարի՝ Վահան Հովհաննիսյանի «Պապլավոկում» կրակելու դրդապատճառները։ Գեղամ Մանուկյանն աներեր էր. «Առավոտի» փաստերի հիման վրա հետաքննությունն չենք անում»։ ՀՅԴ-ն միայն ուրիշներին վերաբերող հանգամանքներն է հետաքննում եւ դրանց քննադատությամբ ու դատապարտմամբ հանդես գալիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031