Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանում գործող եկեղեցի որպես այդպիսին, չկա. պատարագ կամ եկեղեցական այլ ծեսեր եղած եկեղեցում չեն կատարվում։ Շրջանի բնակիչներին իրենց հոգսերը թույլ չեն տալիս հայացքը հողից կտրել եւ հառել առ երկինք։ Բայց մեծահարուստներն իրենց տնամերձերում կառուցում են սեփական եկեղեցիներ։
Լիլիթ Ավագյանի ռեպորտաժը Նոյեմբերյանից՝ վաղվա համարում։
«02»-Ի ՆՄԱՆԱԿՈՒՄ
Կարդացեք նաև
Աջափնյակ համայնքում հուլիսի 11-ին տեղի ունեցած թաղապետի ընտրությունների ժամանակ հիվանդանոց է տեղափոխվել 8 ընտրող, հարուցվել է 4 քրեական գործ, ձերբակալվել է 1 մարդ, ստեղծված է օպերատիվ քննչական խումբ, կասկածյալներին հայտնաբերելու ուղղությամբ ՆԳ մարմիններն իրականացնում են օպերատիվ-հետախուզական աշխատանք։ Կատարվել են մի շարք հետախուզություններ, հայտնաբերվել են բազմաթիվ վկաներ։
Այս մասին առավել մանրամասն կարդացեք 3-րդ էջում։
ՆԱ ԷԼԻ ԿՊԱՐԻ ՍԵՂԱՆԻՆ
-Մենք հեռուստատեսությամբ տեսել ենք, թե դուք ինչպես եք սեղանի վրա պարում։ Եթե նորից ցանկություն ունենաք՝ նույնը կանե՞ք։ -Դա եղել է իմ փողերով, անձամբ իմ վաստակած փողերով, Գոհարիս՝ աղջկաս հարսանիքն էր եւ ծննդյան տոնը։ Դրա մեջ ազգային ավանդույթ կա, որը չի քննադատվում։ Եվ եթե իմ տանը հիմա էլ խնջույք լինի, հիմա էլ կպարեմ,- ասաց Սերժ Ջիլավյանը «Առավոտին» տրված հարցազրույցում, որը կկարդաք 5-րդ էջում։
ՄԻ ՆԵՐԿԱՅԻՆ՝ ԵՐԿՈՒ ՆԱԽԿԻՆ
Ըստ որոշ տեղեկությունների, չի բացառվում, որ սոցապ փոխնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի տեղակալներ նշանակվեն նախկին նախարարներ Գագիկ Եգանյանն ու Աշոտ Եսայանը։