– Պարոն Ջիլավյան, Վանո Սիրադեղյանը ձեզ մի շատ լուրջ մեղադրանք է ներկայացրել, որ ձեր բոյը 1,55 սմ է։ Ինչո՞վ կպատասխանեիք մեղադրանքին։
– Ինչպես տեսնում եք, իմ բոյը ոչ թե 1,55 է, այլ 1,74,- պատասխանեց Սերժ Ջիլավյանը, որի հետ հարցազրույցը կարող եք կարդալ «Առավոտի» առաջիկա համարներից մեկում։
Ըստ որոշ աղբյուրների, պրն Ջիլավյանի բոյը քաջ հայտնի է, մասնավորապես, Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմիններին։ Ուրախալի է, որ մերոնք էլ փոքր-ինչ ուշացումով հնարավորություն ունեցան ծանոթանալու այդ գործարար գաղտնիքին։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Մշակույթի նախարար Ռոլանդ Շառոյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է նշյալ գերատեսչության լրատվական ծառայության ղեկավարը։ «Լրաբերից» հետո, այս էլ երկրորդ անգամն է, որ հայտնի լրագրող Արփեն Մովսիսյանին ղեկավարները չեն հանդուրժում։ Հիշեցնենք, որ տիկին Մովսիսյանին ազատելու նախադեպը ազգային հեռուստատեսության նախկին ղեկավար Համլետ Գասպարյանի օրոք է արձանագրվել։ Եվս մի ապացույց այն բանի, որ անկախ մարդու եւ չինովնիկի կեցվածքներն անհամատեղելի են։