Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆՆԵՐԻՑ ԸՆԴԱՄԵՆԸ ԵՐԿՈՒՍԸ

Հուլիս 10,1999 00:00
Garegin A

Գարեգին Ա Վեհափառ Հայրապետի հոգեճաշի արարողությանը, որը տեղի է ունեցել հուլիսի 8-ի երեկոյան՝ ով ասես հրավիրված էր, բայց Ազգային ժողովի նախկին ղեկավարությունն այս առումով անհարգալից վերաբերմունքի էր արժանացել։ Տեր-Պետրոսյանի հետ հեռացած թիմից ընդամենը Բաբկեն Արարքցյանն էր, որ հոգեճաշի հրավեր էր ստացել։ Նույն հրավիրատոմսից ստացել էր նաեւ Հայաստանի առաջին նախագահը։

ԿԱԴՐԱՅԻՆ ԶՏՈՒՄ

 

Հայաստանում աշխատանքից ազատում են մարդկանց, որոնք, ըստ ամենայնի, համակրում են Սամվել Բաբայանին։ Մի քանի օր առաջ Լեոնարդ Պետրոսյանը հայտարարել է, որ աշխատանքից ազատված է հատուկ ծրագրերի պետական վարչության ղեկավար Էռնեստ Ղեւոնդյանը եւ նրա փոխարեն այդ պաշտոնին է ներկայացրել Կոնստանտին Հովհաննիսյանին։

ՓՈՂ ՈՒ ԹՄՐԱՆՅՈՒԹ

goxutyunՕրերս Մալաթիայի հիվանդանոցից գողություն է եղել։ Չհրկիզվող պահարանից գողացել են գումար եւ թմրանյութեր։ Գողերը վերջին պահին որոշել են հիվանդանոցի ուղեգորգերը չտանել. դրանք փաթաթել են ու այդպես էլ թողել։

ԴՐԱՆ ԷԼ ԳՈՐԾԸ ԿՀԱՍՆԻ

oragir

Երեկ «Առավոտի» ամենահավաստի լրագրող Ավետիս Բաբաջանյանը բարեխղճորեն հավաքել էր տարբեր թերթերի խմբագիրների կարծիքը՝ «Օրագրի» փակման վերաբերյալ։ Սակայն տեղի սղության պատճառով այդ նախօրոք հայտարարված նյութը տպագրվելու է երեքշաբթի օրը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031