ԼՂՀ-ում արդեն կարծես ընտանեկան զույգերով են հեռացնում բոլոր նրանց, ովքեր Սամվել Բաբայանի առավել սերտ աջակիցներն են։ Ասենք, Ժիրայր Պողոսյանին պաշտոնանկելուց հետո ԱՄՆ-ից հետ կանչեցին նրա որդուն՝ Թեւան Պողոսյանին, որը ԼՂՀ-ի մամուլի ներկայացուցիչն էր։ Կամ, ԼՂՀ հեռուստառադիոյի վարչության պետ Ռազմիկ Ղեւոնդյանին հեռացնելուց առաջ նրա եղբորն էին ազատել՝ Էռնեստ Ղեւոնդյանին, որ ՀՀ կառավարությանն առընթեր հատուկ ծրագրերի վարչության պետն էր։
ԿԱՄ ԿՏԱՆ, ԿԱՄ ԷԼ ՉԵՆ ՏԱ
Մեր ունեցած տեղեկություններով ծանր են ընթանում ՄԱՀ-ի ներկայացուցիչների հետ բանակցությունները։ ՄԱՀ-ը պահանջում է բարձրացնել էներգետիկ սակագները, լուծել ջեռուցման վարձերի գծով պարտքերի հարցը, կրճատել բյուջեի դեֆիցիտը, խոստանալով 6 ամիս հետո տրամադրել վարկային միջոցներ։ Այնուամենայնիվ, բանակցություններին մասնակցող պաշտոնատարներից մեկը լավատեսորեն վստահեցնում էր, որ կհաջողվի համոզել եւ վարկը ստանալ սեպտեմբերին։
Կարդացեք նաև
ԳԱՂՏՆԻ ՕՊԵՐԱՑԻԱ
«Շուշաններ աղքատ բարեկամիս». հավաստի տվյալներով այս վերտառությամբ սոցապը նախապատրաստում է ինչ-որ գաղտնի օպերացիա։ Հիշեցնենք, որ «նախահեղափոխական շրջանում» ներկայիս սոցապ նախարար Ռազմիկ Մարտիրոսյանն աշխատել է Արարատի միջնակարգ դպրոցներից մեկում՝ որպես արտադասարանական աշխատանքի կազմակերպիչ։
Օպերացիայի մանրամասները՝ հաջորդ շաբաթ։