Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայհիդրոէներգա- նախագիծ» ՊՓԲԸ պարզաբանում է

Հուլիս 09,1999 00:00

«Հայհիդրոէներգա- նախագիծ» ՊՓԲԸ այլ ոչ «Երհիդրոնախագիծ ինստիտուտ» Տնօրինությունը զարմանքով ընդունեց Դերենիկ Մովսիսյանի հոդվածը «Գործազուրկ չեն, բայց աշխատավարձ չեն ստանում» վերնագրով, «Առավոտ» թերթի 03.07.99 թ. համարում։ Նախ ցանկանում ենք տեղեկացնել, որ կրճատվել կամ ազատվել են ոչ թե փորձառու երիտասարդ մասնագետներ, այլ թոշակառուներ՝ 68-75 տարեկան աշխատակիցներ, որոնց կրճատմամբ ընկերության գործունեությունը ոչ թե խաթարվել, այլ ընդհակառակը՝ նախագծա- հետախուզական աշխատանքների ծավալները 1998 թ. նախորդ տարվա համեմատ աճել են 2,5-3 անգամ։ Հոդվածագրին ցանկանում ենք տեղեկացնել, որ այս տարվա նախագծահետախուզական աշխատանքները ոչ թե պակասել են կամ մշտական ապահովված չեն, այլ մինչեւ տարվա վերջ կմնան նախորդ տարվա մակարդակին։ Ինչ վերաբերում է «պարտատեր-պատվիրատուներին», ապա «Հայէներգոն» մեր պատվիրատուն չէ։ Մեր պատվիրատուներ են հանդիսանում ոչ միայն էներգահամակարգի ձեռնարկությունները, այլ նաեւ հանրապետության տարբեր ոլորտների ձեռնարկությունները։ Զարմանալի է պրն Մովսիսյանի հոդվածի ֆինանսական «քաջատեղյակությունը», երբ նա հոդվածը տպելուց առաջ չի դիմել եւ չի խոսել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության տնօրինության հետ, նույնիսկ տարրական էթիկան պահանջում է նման ֆինանսական հոդվածներ տպագրելուց առաջ պաշտոնապես տեղյակ լինել ընկերության ֆինանսատնտեսական գործունեությանը։ Շատ չձանձրացնելով հարգարժան ընթերցողին, ցանկանում ենք ստորեւ ներկայացնել «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության մի քանի խոսում թվեր՝ նախորդ տարիների գործունեության վերաբերյալ։ ՀՆԱ-ն 1997 թ. կազմել է 45,9 հազար դրամ, 1998-ին՝ 143,7 հազար դրամ, միջին աշխատավարձը 17 հազարի փոխարեն դարձել է 41 հազար դրամ։ Պետբյուջե մուծած հարկերը մեկ տարում ավելացել է մոտ 4 անգամ։ Ներկայումս, փաստացի վճարված է այս տարվա փետրվար ամսվա աշխատավարձը ներառյալ, հարկերը՝ պետբյուջե։ Հուլիս ամսվա ընթացքում կմարվեն նաեւ մնացած ամիսների աշխատավարձերը։ Էներգետիկայի նախարարության ջանքերով կարգավորվել է պետբյուջեի նկատմամբ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերության 20 մլն դրամի պարտքը, որը, փաստորեն, խթան հանդիսացավ ընկերության առավել արդյունավետ գործունեությանը եւ հետագա զարգացմանը։ Նման հոդվածները, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ավելի շատ խոչընդոտում են արտադրության գործունեությանը, քան նպաստում այնպիսի հզոր կառույցների նախագծային եւ ինժեներական մտքի իրականացմանը, ինչպիսիք են ներկայումս շինարարության մեջ գտնվող Արգել ՀԷԿ-ի արագահոսի, Որոտանի հիդրոտեխնիկական թունելի կառույցների, ինչպես նաեւ հիդրոէներգետիկայի զարգացմանն ընդհանրապես։ «Հայհիդրոէներգանախագիծ» ՊՓԲԸ տնօրինության կողմից՝ Գործադիր տնօրեն Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ «ԱրմենՏելը» պարզաբանում է Ի պատասխան «Առավոտի» թիվ 116172ում (23.06.1999 թ.) տպագրված «Հեռախոսից զրկվածները» հոդվածի՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ հոդվածում նշված 22000 բաժանորդները ոչ թե «հեռախոսից զրկվածներն են», այլ հեռախոսակապի ծառայությունների դիմաց պարտքերը չվճարելու համար կապից անջատված բաժանորդներ են, որոնց հեռախոսները կվերամիացվեն պարտքերը մարելուց անմիջապես հետո։ Ավելին, հոդվածում նշված «ԱրմենՏելի» կողմից սահմանված նոր սակագինը (24 000 դրամ), հեռախոսը հանումից հետո վերականգնելու համար գործում է 1999 թ. հունվարի 1172ից, համաձայն ՀՀ կառավարության 25.06.97 թ. թիվ 218 եւ 18.12.97 թ. թիվ 594 որոշումներով հաստատված թիվ 60 արտոնագրի։ Ընդ որում, համաձայն այդ արտոնագրի, «ԱրմենՏելը» իրավունք չունի սահմանելու սակագները եւ կիրառելու առանց ՀՀ կառավարության հաստատման։ «ԱրմենՏելը» քաջ գիտակցելով իր դերը Հայաստանի սոցիալական եւ տնտեսական միջավայրում, ինչպես նաեւ ՀՀ հեռահաղորդակցության ցանցի զարգացման կարեւորությունը, վերջերս հրավիրել էր մամլո ասուլիս նոր միջանկյալ հիմնական եւ բջջային հեռախոսակապի սակագները ներկայացնելու համար, որոնք գործում են 1999 թ. հուլիսի 1172ից։ Ինչպես արդեն բազմիցս լուսաբանվել է մամուլում, գյուղական բաժանորդների՝ առանց ավտոմատ ելքի, ամսական բաժանորդային վարձի սակագինը իջեցվել է մինչեւ 150 դրամ (900 դրամի փոխարեն), իջեցվել է նաեւ հեռախոսի վերականգնման սակագինը՝ 5000 դրամ (24000 դրամի փոխարեն), իսկ բջջային ցանցի բաժանորդների համար նվազեցվել է համակցման վճարը՝ 100 ԱՄն դոլարին համարժեք դրամ բոլոր լրացուցիչ ծառայություններով (400 ԱՄՆ դոլարի փոխարեն), հանվել է նաեւ բջջային մտից զանգի սակագինը։ Ապագայում «ԱրմենՏելը» նախատեսում է շարունակել վերանայել ձեռնարկության սակագնային քաղաքականությունը եւ կանի ամեն ինչ ի շահ բաժանորդների պահանջների բավարարման եւ Հայաստանի տնտեսության զարգացման։ «ԱրմենՏել» ՀՁ հասարակայնության հետ կապերի վարչություն «Առավոտ» օրաթերթը «քաջ գիտակցելով իր դերը Հայաստանի սոցիալական եւ տնտեսական միջավայրում, ինչպես նաեւ ՀՀ հեռահաղորդակցության ցանցի զարգացման կարեւորությունը», տեղյակ լինելով, որ բնակչության 99%172ը մասնագիտությամբ կապավոր չէ, առաջիկայում ընթերցողներին կբացատրի ինչ բան է «նոր միջանկյալ հիմնական եւ բջջային հեռախոսակապը», ինչո՞ւ բառերի արանքում ստորակետ չի դրված։ Ի դեպ, «ԱրմենՏելը» հավանաբար աշխարհում միակ հեռահաղորդակցությամբ զբաղվող կազմակերպությունն է, որ իր բլանկի վրա հեռախոսահամարներ չի նշում։ Հնարավոր է, որ «ԱրմենՏելը» սակագների թանկ լինելու պատճառով հրաժարվել է հեռախոս օգտագործելուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031