Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԾԽԱԽՈՏԸ ԿԷԺԱՆԱՆԱ

Հուլիս 09,1999 00:00

ԵՐԿՈՒ ՕՐԻՑ ԾԽԱԽՈՏԸ ԿԷԺԱՆԱՆԱ Վերջին օրերին Երեւանի շուկաներում կտրուկ բարձրացել է «Գրանդ-Տոբակո»-ի արտադրած սիգարետների գինը։ Առանձնապես մեծ պահանջարկ ունեցող «Գառնի» եւ «Երեւան» սիգարետները մի քանի օրում դարձան դեֆիցիտ։ Իրավիճակը ճշտելու համար հեռախոսով կապվեցինք «Գրանդ-Տոբակո»-ի գործադիր տնօրեն Սամվել Սահակյանի հետ։ Պարզվեց, որ իրոք վերջին չորս օրերին գործարանը ծխախոտ չի առաքել վաճառքի կետեր, թեպետ գործարանն աշխատել է լրիվ հզորությամբ, դեռ մի բան էլ «ավելի բարձր հզորությամբ»։ Սիգարետների դեֆիցիտն ավելի շատ կապված է ներքին շինարարական-պրոֆիլակտիկ աշխատանքների հետ, ինչպես նաեւ «Գրանդ-Տոբակո»-ն վերջին օրերին մեծ ջանքեր է գործադրել էքսպորտի ուղղությամբ։ Իրավիճակը Սահակյանը բնորոշեց այսպես. «Լրիվ նորմալ է, ոչ մի պրոբլեմ չկա։ Երկու օրից կսկսենք առաքումները»։ Մեր այն հարցին, թե երեւանյան արտադրության սիգարետները կվերադառնա՞ն իրենց նախկին գնին, թե՞ կմնան ներկայիս բարձր գնային սահմաններում, գործադիր տնօրենն ասաց. «Հնարավոր է նույնիսկ ավելի էժան վաճառվեն, քան վաճառվում էին մինչեւ հիմա»։ Մի խոսքով, ծխողները կարող են չանհանգստանալ։ Գ. ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել