Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄ ՈՒՆԵ՞Ն

Հուլիս 09,1999 00:00
samson kazaryan

Ղարաբաղի «եւ նրա շուրջ» լարվածությունն առայժմ չի թուլանում։ Ի տարբերություն ոմանց, որոնք իրավիճակը շիկացնելու կամ Ղարաբաղի լիդերներին «արջի ծառայություն» մատուցելու նպատակով երկիմաստ մտքեր են արտահայտում, Սամսոն Ղազարյանը կարծում է, որ լարվածությունը երկար չի տեւի. «Ղարաբաղին ժողովրդավարական զարթոնք էր պետք։ Այս միտքը ես ասել եմ 97-ին։ Մանավանդ, որ մեր բանակը ձեւավորվել էր եւ Ղարաբաղում ռազմական իրավիճակի պահպանման անհրաժեշտությունը չկար։ Եվ շատ լավ կլինի, որ դա տեղի ունենա լիդերների նախաձեռնությամբ եւ համաձայնությամբ։ Ես չգիտեմ բուն պատճառը, թե ինչու այսպես եղավ, բայց այս պրոցեսն անհրաժեշտ էր»։

– Ո՞ր պրոցեսն ի նկատի ունեք՝ նոր կառավարության, նոր նշանակումների անհրաժեշտությո՞ւնը, թե՞…

– Դե յուրե եւ դե ֆակտո ռազմական իրավիճակ էր, բայց այդ իրավիճակի անհրաժեշտությունն արդեն 96-ի վերջերից, 97-ին ես չէի տեսնում եւ հարկ էր, որ այդ ռազմական իրավիճակը Ղարաբաղում փոխարինվեր այլ վիճակով։ Ինչ դեռ կար եւ իներցիայով այդպես էլ շարունակվում էր։ Գտնում եմ, որ այս այսպես կոչված առճակատումը կհաղթահարվի եւ Ղարաբաղի համար առավել բարենպաստ պայմաններ կստեղծվեն։

– Առճակատման հաղթահարումը ի՞նչ կերպ եք պատկերացնում։

– Դե՜, կհաղթի ողջամտությունը։ Համոզված եմ, որ ե՛ւ Սամվել Բաբայանն ունի պատասխանատվության խոր զգացում, ե՛ւ Արկադի Ղուկասյանը, եւ չեմ կարծում, որ այսպես պետք է շարունակվի։ Նրանք պիտի վեր կանգնեն իրենց անձերից եւ անձնական նկատառումներից։ Լուծումներ կա՛ն։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

ԿԱԶՄԱՑՐՎԵՑ, ՀԵՏՈ՞

karavarutyun

ԼՂՀ կառավարությունը հուլիսի 7-ին որոշում է ընդունել Ստեփանակերտի ներքին գործերի պահակային բաժինը կազմացրելու մասին։ Վերջինիս հաստիքները փոխանցվել են ՆԳ նախարարության համապատասխան բաժիններին։ Պաշտոնական տեղեկատվության մեջ նշվում է, որ կազմացրելու առաջարկությունն արվել է նախարարության կողմից։

Ռ. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031