Իրազեկ աղբյուրները պնդում են, որ Ղարաբաղում կապիտալ շինարարության իրականացման համար գրեթե բոլոր մրցույթները (տենդերները) մի կազմակերպություն է շահել՝ «Յուպիտերը», որի հետեւում ԼՂՀ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանն ու պաշտպանության նախարար Սամվել Բաբայանն էին։
ԱՅԴ ՀՆԱՐՔՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՉԻ ԳՈՐԾԵԼ
Դատախազությունում «Առավոտի» խիստ վստահելի եւ իրազեկ աղբյուրը տեղեկացրեց, որ նախաքննության փուլում եւս Արմեն Տեր-Սահակյանը հոգեկան շեղումներ ունեցող հիվանդ է ներկայացել, սակայն անցկացված դատահոգեբուժական փորձաքննությամբ հաստատվել է, որ նա հոգեպես լիովին առողջ է։
Կարդացեք նաև
ՋԻԼԱՎՅԱՆԸ ՓԱԽԱԾ Է ՋԻԼԱՎՅԱՆԻՑ
Երեւանում է մոսկվաբնակ Սերժ Ջիլավյանը, թեպետ ինքը հերքում է, որ ինքը Երեւանում է։ Նույնիսկ հերքում է, որ ինքը Սերժ Ջիլավյանն է, անգամ այն ժամանակ, երբ «Կազիրոկում» սուրճ է ըմպում։ Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սերժ Ջիլավյանը խոստովանեց, որ ինքը Սերժ Ջիլավյանն է, եւ նույնիսկ խոստացավ «Առավոտին» հարցազրույց տալ։ Քանի որ օրերս թերթերը գրել էին, որ նրան չեչենները գողացել են, հույս ունենք, որ պարոն Ջիլավյանն իր խոստմանը հավատարիմ կմնա։
ՉԿԱ ՆԱԽԿԻՆ ԷՆՏՈՒԶԻԱԶՄԸ
Կառավարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից մեր հարցին ի պատասխան տեղեկացրին, որ ԼՂՀ ներքաղաքական ճգնաժամի վերաբերյալ իր դիրքորոշումը վարչապետը կհայտնի ժամանակ անց։ Ի դեպ, «Առավոտի» ունեցած տեղեկություններով, մոտ օրերս ԼՂՀ է մեկնելու նախագահ Քոչարյանը։