Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԸ 2000-ԻՆ ՉԻ ԿՈՐԾԱՆՎԻ

Հուլիս 09,1999 00:00
kron

Հարցին՝ արդյոք 2000 թվականին գալո՞ւ է աշխարհի վերջը, ինչպես բազմաթիվ եկեղեցական գործիչներ են հայտարարում, Սիրիայի իսլամական բարձրագույն խորհրդի անդամ եւ Հալեպի իսլամական կալվածքների տնօրեն շեյխ Մուհամադ Սուհաիբ Աշչամին ասաց. «Աստծով ներշնչված բոլոր կրոնական վարդապետություններն այս հարցում ունեն ընդհանուր մոտեցում. ոչ մի տվյալ չկա, թե աշխարհը որեւէ թվականի պետք է վերջանա»։

Այլ եկեղեցիների ներկայացուցիչների հետ հարցազրույցը կարդացեք 5-րդ էջում։

ՈՒՇ, ԲԱՅՑ ՈՉ ՈՒՇԱՑԱԾ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ

Vahe Gabrielyan

Ինչու նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր խոստմանը հակառակ այդպես էլ հանդես չեկավ ելույթով կամ ուղերձով՝ նախորդ իշխանությունների գնահատականը պարունակող։ Դրդապատճառների վերաբերյալ «Առավոտի» խիստ ուշացած հարցին ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Ըստ երեւույթին, խնդիրն ավելի շատ արձագանքի ձեւի մասին է։ Եվ կարելի է համարել, որ քանի որ նախագահն ասել էր, թե ինքը համաձայն է ՔԽ-ի մեծամասնության ընդունած այդ որոշմանը՝ փաստորեն հենց դա էլ դիրքորոշում եւ գնահատական էր»։ Վահե Գաբրիելյանի հարցազրույցը կարդացեք 4-րդ էջում։

ՈՉ ՊԱՏԵՀԱՊԱՇՏ ԳՆԱՀԱՏԱԿԱՆ

«Նա կացինը ձեռքին պետություն էր կառուցում հարյուրամյակների դատարկության մեջ: Եվ Սփյուռքն էր նա բոլորից լավ ճանաչում ու գիտեր ինչպես հարաբերվել, եւ ղարաբաղյան կարգավորման նրա տարբերակը լավագույնն էր՝ ժամանակի ընթացքում կհամոզվենք: Ուղղակի Տեր-Պետրոսյանին թվում էր, թե այս երեք միլիոն ժողովուրդը իր ինտելեկտը, զարգացածությունը ու պետական ընկալումը ունի, եւ առանց բացատրելու էլ պիտի հասկանա, թե ինչ է արվում: Չհասկացվելու խորացող անջրպետը ի վերջո բերելու էր ֆիասկոյի եւ բերեց»: ԱԺ «Կայունություն» պատգամավորական խմբի ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը այսպես է գնահատել Հայաստանի առաջին նախագահի գործունեությունը:

Հովհաննես Հովհաննիսյանի հետ հարցազրույցը կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել