Հայաստանում է գտնվում Միջազգային արժութային հիմնադրամի պատվիրակությունը։ Դատելով փաստերից, կառավարության եւ պատվիրակության միջեւ բանակցությունները լարված ընթացք ունեն։ Ա. Դարբինյանի կառավարությանը ժամանակին չէր հաջողվել համոզել ՄԱՀ-ին. հունիսին կառուցվածքային բարեփոխումների III վարկի (50 մլն դոլար) հերթական տրանշը չտրամադրվեց։ Ներկայացնում ենք հատվածներ ՄԱՀ-ի եւ ՀՀ կառավարության «1988-99 թթ. տնտեսական եւ ֆինանսական քաղաքականության հուշագրից»։
Ոչ բյուջետային ներքին պարտքեր
69. Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, էներգետիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարությունը համատեղ Միջազգային արժութային հիմնադրամին կներկայացնեն բանկային համակարգի 50 խոշորագույն պարտապան ձեռնարկությունների, պարտքերի մակարդակի, էլեկտրաէներգիայի դիմաց բնակչության եւ ձեռնարկությունների պարտքերի վերաբերյալ ամսական տվյալներ։ Ինֆորմացիան պետք է ներկայացվի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 30 օրվա ընթացքում։
Վճարման հաշվեկշռիմասին տվյալներ
Կարդացեք նաև
70. Վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարությունը կներկայացնի ընթացիկ հաշվի վերաբերյալ ամսական տվյալներ, ներառյալ՝ արտաքին առեւտրի վերաբերյալ տվյալները, օտարերկրյա ներդրումների եւ մասնավոր տրանսֆերտների գնահատականները՝ առավելագույնս երկու ամսվա ուշացումով։
Այլ ընդհանուր տնտեսական ինֆորմացիա
71. Կենտրոնական բանկն ամսական տվյալներ կներկայացնի փոխարժեքի (ներառյալ՝ պաշտոնական, աճուրդային եւ միջբանկային փոխարժեքները, արտարժութային սակարկությունները եւ միջբանկային շրջանառությունը, Կենտրոնական բանկի կողմից առքի ու վաճառքի ծավալները) եւ ըստ մարման ժամկետների տոկոսադրույքների (ներառյալ՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը, միջբանկային տոկոսադրույքը եւ ծավալները, վարկային աճուրդի տոկոսադրույքը եւ ծավալները, պետական կարճաժամկետ պարտատոմսերի եկամտաբերությունը եւ ծավալներն ըստ մարման ժամկետների, ինչպես նաեւ բանկային ավանդների եւ վարկավորման տոկոսադրույքներն ըստ մարման ժամկետների) վերաբերյալ։ Տվյալները կներկայացվեն յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 10 օրվա ընթացքում։ Վիճակագրության, պետական ռեգիստրի եւ վերլուծության նախարարությունը Միջազգային արժութային հիմնադրամին կտեղեկացնի ամսական սպառողական գների ինդեքսի վերաբերյալ՝ ըստ կատեգորիաների՝ մինչեւ հաջորդ ամսվա 5-րդ օրը, եւ ՀՆԱ-ի եռամսյակային գնահատականները կտրամադրի եռամսյակի ավարտից հետո 2 ամսվա ընթացքում։
Սեփականաշնորհման միջոցներ եւ բյուջետային օժանդակության համար դրանց օգտագործումը
72. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր ամիս՝ ամսվա ավարտից հետո 5 օրվա ընթացքում, Միջազգային արժութային հիմնադրամին կներկայացնի կենտրոնական բանկում սեփականաշնորհման հաշվի մնացորդը, ինչպես նաեւ հաշվից դրամով եւ ԱՄՆ դոլարով բոլոր համախառն մուտքերն ու ծախսումները։
Էներգետիկ համակարգի առողջացման ծրագիրը
73. Կառավարությունը կներկայացնի եռամսյակային հաշվետվություն էներգետիկ համակարգի համախմբված գործարքների վերաբերյալ՝ ներառյալ իրացումից զուտ հասույթը, ընթացիկ եւ կապիտալ ծախսերը, ֆինանսավորման աղբյուրները։
ՀԱՏՎԱԾ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԱՄԱԿԻՑ
1998 թվականի դեկտեմբերի 8
Պրն Միշել Կամդեսյուին,
Միջազգային արժութային հիմնադրամի գործադիր տնօրենին,
էդվարդ Վաշինգթոն, 20431
Հարգելի պարոն Կամդեսյու,
Սույնով Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Ձեզ ենք ներկայացնում քաղաքականության ուղղությունների փաստաթուղթը, որը մշակվել է Համաշխարհային բանկի եւ Միջազգային արժութային հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ։ Փաստաթղթում ամրագրված են Հայաստանի Հանրապետության կառավարության հիմնական տնտեսական նպատակները 1998-2001 թվականների համար եւ դրանց իրականացմանն ուղղված մակրոտնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների քաղաքականությունը։ Սույն փաստաթուղթը ներկայացվում է նաեւ Համաշխարհային բանկի նախագահին։
Հարգանքներով՝
ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ
ՀՀ վարչապետ
ԷԴՎԱՐԴ ՍԱՆԴՈՅԱՆ
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կենտրոնական բանկի նախագահ