Բուռն շինարարական աշխատանքներ են ծավալվում Ազգային ժողովի նիստերի դահլիճում։ Հանված է ամբողջ մանրահատակը, որպեսզի հարմարավետ աթոռներ տեղադրվեն պատգամավորների աշխատանքի համար անհրաժեշտ սեղաններով եւ խոսափողերով, բայց՝ ընդամենը 130-ի համար։
ՎԱՏ ԼՈՒՐ
Նախկին Մասիսի շրջանից ԱԺ պատգամավոր ընտրված Մուրադ Մուրադյանը բողոքում է, որ «Առավոտը» կեղծ տեղեկություններ է տպագրել իր մասին։ Նրա մասին «Առավոտը» գրել էր, թե պահեստապետ է եղել. «Բանվոր եղել եմ, վարչության պետ եղել եմ, բայց պահեստապետ երբեք չեմ եղել։ Ինչո՞ւ եք կեղծ բաներ գրում»։ Երբ այս խոսքի վրա Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանը խորհուրդ տվեց քիչ խոսել, պրն Մուրադյանը պատասխանեց՝ որ չխոսեմ՝ կտրաքեմ։ «Առավոտն» էլ կտրաքի, եթե ճշմարտությունը չասի. 80-ականների վերջին պրն Մուրադյանը եղել է Մասիսի շրջկոոպի կոշտ վառելանյութի (քարածուխի) պահեստապետ։