Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՍՏԻԿ ԱՌԱՍՊԵԼՆԵՐ

Հուլիս 08,1999 00:00
koxoput

«Առավոտին» մի լուր էին փոխանցել, թե ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի կնոջ տունը կողոպտելով՝ այնտեղից շուրջ 50 հազար դոլար են տարել։ Սակայն ԿԲ մամուլի ծառայությունը մեր հարցմանն ի պատասխան հերքեց այդ լուրը։

ՆՐԱ ԴԵՄ ԻՐՈ՛Ք ԽԱՂ ՉԿԱ

shaxmat

Հուլիսի 6-ի «Առավոտում» տպագրված «Նրա դեմ խաղ չկա» լուրի կապակցությամբ խմբագրություն դիմեցին մաքսային համակարգի նոր աշխատակիցներ։ Նրանք ասացին, որ Արարատյան տարածաշրջանային մաքսատան պետ Ռոմա Սարգսյանը ղարաբաղցի է եւ բաժինների պետեր է նշանակում միայն ղարաբաղցիներին։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանի հերթափոխի պետ է նշանակել Վալերի Լազջյանին, բաժնի պետ՝ Մարտին Միրգինյանին, հերթափոխի պետ՝ Անատոլի Լազարյանին։

ԱԿԱՄԱ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

grel

«Առավոտի» երեկվա համարում մեջբերելով մեր գործընկերոջ վկայությունը՝ նշել էինք, թե ժամանակին Գուրգեն Գաբրիելյանն է Սամվել Բաբայանին ներբողներ ձոնել։ Հրապարակումից հետո նույն գործընկերը ճշտեց, որ այդ բանաստեղծության հեղինակը մեկ այլ բանաստեղծ է՝ Սոկրատ Խանյանը, որի անմահ երկն առավել ամբողջական ենք մեջբերում. «Սիրտդ արծվի սիրտ է, Սամվե՛լ,/ Հոգիդ՝ լեռան սպիտակ շուշան,/ Ոսկե խաչի պարգեւի հետ՝/ Մեր սերը քեզ՝ շքանշան»։ Ներողություն ենք խնդրում Գուրգեն Գաբրիելյանից ուրիշի երկը նրան թյուրիմացաբար վերագրելու եւ այդ հիմքով որոշ եզրակացությունների համար։

ԱՇՈՏ+ԱՇՈՏ=?

ashot agababyan

Աջափնյակի համայնքապետի թեկնածու Աշոտ Աղաբաբյանի բակային հանդիպումներում նրան քարոզում է կատակերգակ Աշոտ Ղազարյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031