Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՆՏԱՐԲԵՐ ՄԻ ԵՂԻՐ…»

Հուլիս 08,1999 00:00
Vahe Gabrielyan

«Առավոտի» հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են ԼՂՀ-ից ստացվող այն լուրերը, թե Ռոբերտ Քոչարյանն էլ է միջամտել առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու համար, նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանը պատասխանեց. «Միջամտություն չի եղել։ ԼՂՀ ղեկավարների հետ հեռախոսային խոսակցություն է եղել, որի իմաստը հետեւյալն է. Հայաստանը ԼՂՀ-ի հանդեպ անտարբեր դիտորդի, կողքից նայողի կամ չեզոք ականատեսի դիրք չի գրավի եւ սատարելու ենք օրինականության վերականգնմանը»։

ՉԴԻՄԱՑԱՆ ԱՌԵՐԵՍՄԱՆԸ

levon barxudaryan

Ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանի կարծիքով «եկամուտները մեծ թիվ են հաշվված բյուջեում»։ Ըստ նախարարի, չի բացառվում, որ սեպտեմբերին կառավարությունը խորհրդարանին կառաջարկի փոփոխություն մտցնել բյուջեի մասին օրենքում։ Խոսքն ակնհայտ բյուջեի ծախսերը կրճատելու մասին է։ Շտապեք յուրացնել «սեկվեստր» բառի իմաստը, պարոնայք պատգամավորներ։

Կարդացեք էջ 3։

ԻՍԿ ՆԱ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ Է

hrant xachatryan

Միակ քաղաքական գործիչը, որն այս օրերին գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ՍԻՄ-ի նախագահ, «Իրավունք եւ միաբանություն» խմբակցության անդամ Հրանտ Խաչատրյանն է։ ՍԻՄ-ին մոտ կանգնած աղբյուրները հայտնեցին, որ նա Ստեփանակերտ է մեկնել տեղեկություններ ստանալու նպատակով։ Իսկ ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանի տեսակետն արցախյան իրադարձությունների վերաբերյալ, կարող եք կարդալ 4-րդ էջում։

ԺՈՒՉՈ՞Կ, ԹԵ՞ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Jirayr Pogosyan

ԼՂՀ գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը պաշտոնապես հաստատել է, որ նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանի դեմ իրոք քրեական գործ է հարուցվել եւ խափանման միջոց ընտրվել բնակավայրից չբացակայելու մասին ստորագրությունը։ «Ազատություն» ռ/կ-ի տեղեկություններով, ԼՂՀ նախկին վարչապետն արդեն սկսել է ցուցմունքներ տալ։

ԼՂՀ ներքաղաքական իրավիճակին առնչվող այլ տեղեկություններ կարդացեք 23-րդ էջերում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031