Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՉԻ ԵՂԵԼ

Հուլիս 07,1999 00:00
hogevorakan

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Ա Վեհափառը, ըստ «Առավոտ» հասած լուրերի, չի թողել կտակ, ուր մատնանշեր այն թեկնածուի անունը, ում կցանկանար, որ զբաղեցներ կաթողիկոսի պաշտոնը։

Իսկ թե ի՞նչ հարաբերություններ են գոյություն ունեցել Հայ Առաքելական եկեղեցու եւ ՀՍՍՀ-ի միջեւ՝ մանավանդ 70-80-ականներին, կարող եք կարդալ 4-րդ էջում։

ՈՐՏԵ՞Ղ Է ԾՆՎԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԸ

Anushavan Danielyan

Անուշավան Դանիելյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է միայն նրա ծննդյան տարեթիվը եւ ոչ ծննդավայրը։ Նրա նշանակման օրը պաշտոնապես հաղորդել են, որ ծնվել է Ասկերանի շրջանի Սեյդիշեն գյուղում, հետո ուղղել՝ նրա նախնիներն են այդ գյուղից։

Իսկ երեկ պրն Դանիելյանը վերջապես պարզաբանել է, որ ինքը Բոլնիս-Խաչեն գյուղից է, բայց ոչ թե Վրաստանի քաղաքացի է եղել, այլ Ուկրաինայի։ Այժմ հրաժարվել է դրանից եւ պիտի ընդունի ԼՂՀ քաղաքացիություն։

ԼՂՀ վարչապետի հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։

ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՓՆՏՐՏՈՒՔՈՒՄ

samvel babayan

Սամվել Բաբայանը հերքել է, թե ԼՂՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ ինքն ընդունել է պաշտպանության նախարարությունը գլխավորելու առաջարկը։ «Ազատություն» ռ/կ-ի հարցին ի պատասխան, պարոն Բաբայանն ասել է, որ նման հանդիպում, իրոք, կայացել է Անուշավան Դանիելյանի նախաձեռնությամբ, բայց զրույցը կրել է ոչ պաշտոնական բնույթ եւ իրեն նախարար նշանակելու հարցը չի քննարկվել։

Ըստ որոշ տեղեկությունների, հուլիսի 5-ին հանդիպել են Արկադի Ղուկասյանն ու Սամվել Բաբայանը եւ պայմանավորվել երկուստեք ձեռնպահ մնալ լարվածությունը խորացնող քայլերից։ Համահունչ միջնորդությամբ հանդես է եկել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։

Կարդացեք նաեւ էջ 3։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031