Լրահոս
Օրվա լրահոսը

Հ. ՓԱՄԲՈՒԿՅԱՆԸ ԿՀԱՄԱԼՐԻ «ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ»

Հուլիս 06,1999 00:00
Harutyun Pambukyan

Երեւանի թիվ 2 ընտրատարածքից ԱԺ պատգամավոր ընտրված Հարություն Փամբուկյանը, որ համալրում է ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը, դիմել է «Կայունություն» խմբին՝ անդամակցելու խնդրանքով։

Հայտնի է, որ վերջինս համախմբում է այն օրենսդիրներին, որոնք, ըստ էության, ամրապնդում են «Միասնության» թիկունքը։

Ա. ԱՐՇԱԿՅԱՆՆ ՈՒ Վ. ՍԻՐԱԴԵՂՅԱՆԸ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ ԵՆ

agasi arshakyan

 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի 32 անդամներից մեկն էլ «Հայաստան-Ռուսաստան-Բելառուս միություն» ժողովրդական նախաձեռնության նախագահ Աղասի Արշակյանն է, որն ավելի շատ հայտնի դարձավ ՀՀՇ նախագահ Վանո Սիրադեղյանի գործունեությունից տուժած քաղաքացիների հասարակական կազմակերպություն ստեղծելուց հետո։

Բանն այն է, որ այս պատգամավորը պետաիրավական հանձնաժողովում ստիպված է լինելու աշխատել նույն Վանո Սիրադեղյանի հետ, որի դեմ ինքը «խաչակրաց արշավանք» է սկսել։

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԸ ԹԱՓՈՒՐ Է

Suren Abrahamyan

Նոր կառավարության կազմավորումից եւ Երեւանի քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի՝ ՆԳ նախարար նշանակվելուց հետո մայրաքաղաքն արդեն մեկ-երկու շաբաթ է մնացել է առանց քաղաքապետի։ Պաշտոնը, անշուշտ, առանցքային նշանակություն ունի, ու, թերեւս, այդ է պատճառը, որ նոր քաղաքապետի նշանակման հարցը շարունակում է առկախ մնալ։

Մինչեւ վերջերս համառ շշուկներ էին շրջում, թե Երեւանի քաղաքապետի թափուր պաշտոնի համար երկու թեկնածուներ կան՝ Ալբերտ Հերոյան ու Վահան Զատիկյան, որոնք, ըստ մեր աղբյուրների, պայքարում են այս պաշտոնում նշանակվելու համար։ Որպես Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Վ. Զատիկյանն արդեն հայտնի է մայրաքաղաքի բնակիչներին, եւ նա կարող էր անգամ լուրջ հավակնորդ լինել։

Սակայն վերջերս հենց պարոն Զատիկյանից տեղեկացանք, որ իր թեկնածության մասին որեւէ խոսք չկա, եւ տարածված լուրերը իրականությանը չեն համապատասխանում, իսկ թե ովքե՞ր են հավանական թեկնածուները՝ հայտնի չէ։ Թերեւս, վերեւներում ինչ-որ բան դեռ ճշտված չէ, իսկ թե էլի որքա՞ն ժամանակ Երեւանը քաղաքապետ չի ունենա՝ եւս հայտնի չէ։

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

«Օրագիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031