Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈ՛ՒՆ, ՀՈՐԱՑԻՈ

Հուլիս 06,1999 00:00
photo

Եթե ձեր լուսանկարները լուսանկարչատնից վերցնելիս նկարում ձեր կողքին ձեզ թեւանցուկ կամ գրկած մի անծանոթի տեսնեք, անակնկալի չգաք ու չզարմանաք։ Ինչ խոսք, անհարմար վիճակը շտկելու, ամուսնուդ կամ կնոջդ համոզելու համար, որ կողքինիդ առաջին անգամ ես տեսնում, կամ, առհասարակ, չես հասկանում, թե անծանոթն ինչ կերպ է հայտնվել քո գրկում, շատ ժամանակ կխլի։ Այս դեպքում ամուսնու՝ գործուղումից հանկարծակի վերադարձի «ոսկե կանոնը» չի գործում։ Ամեն ինչ շատ ավելի պրոզայիկ է. ոչ «ֆիրմային» լուսանկարչատներում վաճառքի մեջ են մտել օգտագործված լուսանկարչական ժապավեններ։ Վառ երեւակայություն չունեցողն անգամ կարող է պատկերացնել, թե ինչ անտրամաբանական զուգադիպություններ ու վիճակներ են ստացվում լուսանկարները հանելիս։ Նման դեպքերի պարբերականությանը գոնե խմբագրությունում ուշադրություն չէինք դարձրել, մինչեւ մեր գործընկերներից մեկն իր փոքրիկ զարմուհու լուսանկարները վերցնելիս նրան տեսավ… խնջույքի սեղանի վրա կանգնած՝ դեմքին մեղմ ժպիտ։ Ժապավենի բոլոր լուսանկարներում աղջնակի եւ նրա ընկեր-ընկերուհիների կողքին ամենայն հավանականությամբ «բանակի քեֆի» տեսարաններ են։ Պարզվեց, որ ժապավենը գնվել է Հարավ-արեւմտյան թաղամասի հանրախանութի լուսանկարչական բաժնից։ Խմբագրությունում են քեֆի շարքից մոտ 20 լուսանկարներ, ինչպես նաեւ բանակային այլ նկարներ, որոնք սիրով կհանձնենք տերերին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031