Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԹՈՂԻԿՈՍԱԿԱՆ ՏԵՂԱՊԱՀՆ ԸՆՏՐՎԵՑ

Հուլիս 06,1999 00:00
pozapalyan

Հուլիսի 4-ին, երեկոյան ժամը 8-ին, Մայր Աթոռ սբ. Էջմիածնում կաթողիկոսական տեղապահ ընտրելու նպատակով գումարվեց Գերագույն հոգեւոր խորհուրդ եւ եպիսկոպոսաց համատեղ ժողով՝ ատենապետությամբ Երուսաղեմի Հայոց պատրիարք Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանի եւ Կ. Պոլսո Հայոց պատրիարք Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի։ 53 հրավիրյալներից ժողովին ներկա էին 36 անդամներ։ Փակ գաղտնի քվեարկությունից հետո կաթողիկոսական տեղապահ ընտրվեց Մայր Աթոռ սբ. Էջմիածնի դիվանապետ Տ. Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը։ Ձայները բաշխվեցին հետեւյալ կերպ. Ներսես արք. Պոզապալյան – 24 ձայն, Գարեգին արք. Ներսիսյան – 10 ձայն, Վիգեն արք. Այքազյան – 1 ձայն։ Ձեռնպահ – 1 ձայն։

ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԵՂԲՈՐ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԻՆ

Garegin A

Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի մայրը, որը բնակվում է Տորոնտոյում, տարիքն առած լինելու պատճառով հավանաբար չի մասնակցի իր զավակի հուղարկավորությանը, իսկ մյուս տղան ու դուստրը՝ Զոհրապ եւ Եսթեր Սարգսյանները արդեն Հայաստանում են եւ հունիսի 5-ին Երեւանի սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ներկա են եղել իրենց եղբոր հիշատակի հոգեհանգստյան արարողությանը:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ն.Ս.Օ.Տ.Տ.

ejmiacin

Գարեգին Ա-ին վերջին հրաժեշտ տալու ցանկություն ունեցողների համար Շահումյան հրապարակից Մայր Աթոռ սբ. Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ՝ կեսժամյա ընդմիջումներով. հուլիս 6-ին՝ ժամը 12.00-18.00 հուլիս 7-ին՝ ժամը 10.00-18.00 հուլիս 8-ին՝ ժամը 8.00-14.00

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ո՞ՒՐ ԵՆ ՏԱՆՈՒՄ ԵՐԿԱԹ ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏՔԵՐԸ

Vazgen sargsyan

Կառավարության հունիսի 24-ի նիստում Վազգեն Սարգսյանն անդրադարձել էր հանրապետությունից երկաթի արտահանումը դադարեցնելու որոշմանը, որին մամուլում մի քանի անդրադարձներ եղան։ Վարչապետն այս որոշումը պատճառաբանել էր այն հիմնավոր կասկածներն ուսումնասիրելու անհրաժեշտությամբ, թե որպես մետաղ արտահանվում են մեր գործարանների դազգահներն ու հաստոցները։ Եվ ահա թե այդ որոշումն ընդունելուց հետո ինչ հետաքրքրական երեւույթներ են սկսվել. «Տասնյակ մարդիկ, այդ թվում եւ կառավարության անդամներ, դիմեցին միջնորդությամբ, թե այսպես չի կարելի, նավերը կանգնած են»։ Վազգեն Սարգսյանը սա միանշանակ որակել էր իբրեւ հովանավորչություն եւ նշել, թե նման պատճառաբանություններ չի ընդունում։ «Ի դեպ, նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ճյուղավորման մի մասը գնում է դեպի բանակ, մյուսը՝ դեպի գործարաններ»,- բացահայտել էր Վազգեն Սարգսյանը։

ԱԶԳԱՅԻՆ ԲԱՅՂՈՒՇՈՒԹՅՈՒՆ

toto

Կառավարության վերջին նիստերից մեկում հրապարակվել է անկախ փորձագետների հետազոտությունների արդյունքներից մեկը։ Ըստ այդմ, անդրկովկասյան տարածաշրջանում իր ներկայի եւ ապագայի նկատմամբ ամենահոռետեսական վերաբերմունքը ունեն հայերը։ Մեր ժողովրդի ընդամենը 20-25%-ն է հավատում իր ապագային։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031