Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 06,1999 00:00
senat

Սենատը 53/45 ձայների հարաբերությամբ պահպանել է 907 սահմանափակումը Ադրբեջանի նկատմամբ։ Նախորդ տարիներին 907-ի վերացման առաջարկությունը միշտ էլ անցնում էր եւ Հայաստանին միայն Ներկայացուցիչների պալատում էր հաջողվում կասեցնել այս առաջարկը։ Արդեն դրական տեղաշարժ է այն հանգամանքը, որ 907-ի վերացման առաջարկն այս տարի կասեցվել է հենց ԱՄՆ Սենատում։

ՎԱՏ ԼՈՒՐ

Anushavan Danielyan

Մոսկվայում հրատարակվող «Մարդը եւ օրենքը» մատենաշարի հերթական գրքի՝ «Բանդիտական Ղրիմ»-ի մեջ Անուշավան Դանիելյանի հասցեին լուրջ մեղադրանքներ կան, մասնավորապես, 12 մլրդ 800 հազար ուկրաինական կարբովոնեց յուրացնելու մասին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Ղրիմի հայ համայնքի մի ներկայացուցիչ՝ Վիտալի Մայրանյանը տեղեկացրել է, որ ԼՂՀ ներկա վարչապետն Այվազովսկու տուն-թանգարանի վերանորոգման ժամանակ շուրջ 100 հազար դոլար է յուրացրել։

Այսու, հակառակ ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդման, թե Անուշավան Դանիելյանը Ղրիմի խորհրդարանի փոխխոսնակի պաշտոնից քաղաքական դրդապատճառներով է հրաժարական տվել՝ պնդվում է, թե դա հասարակական կարծիքի ճնշմամբ է եղել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031