Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ԼՂՀ ՆԳ ՆՈՐ ՆԱԽԱՐԱՐԻ

Հուլիս 06,1999 00:00
artur aghabekyan

ԼՂՀ ՆԳ համակարգը, մեղմ ասած, դժկամությամբ է ընդունել նորանշանակ նախարար Արթուր Աղաբեկյանին։ Թերեւս դրա վկայությունն է երկու փոխնախարարների՝ Ալեքսանդր Աղասարյանի եւ Գարիկ Գրիգորյանի հրաժարականը։ Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, Ստեփանակերտում լուրեր են տարածվել, որ ոստիկանության մի զգալի մասն անհնազանդություն է արտահայտում եւ պահանջում Արթուր Աղաբեկյանի հրաժարականը։

ԼՂՀ դատախազությունում նյութեր կան, որոնք ապացուցում են, որ 1993-ին Արթուր Աղաբեկյանի դեմ քրեական գործ է հարուցված եղել, բայց կարճվել է ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համաներման շնորհիվ։

ՆՐԱ ԴԵՄ ԽԱՂ ՉԿԱ

maqsatun

3 ամիս է՝ աշխատավարձ չեն ստանում Արարատյան տարածաշրջանային մաքսատան աշխատակիցները։ Նրանցից մի քանիսը երեկ զանգահարեցին «Առավոտի» խմբագրություն եւ հայտնեցին, որ իրենց պետը՝ Ռոմա Սարգսյանն, իր աշխատակիցների հետ հարգանքով չի վարվում։ Ըստ մաքսավորների, պրն Սարգսյանն անում է այն, ինչ ուզում է, քանի որ բարեկամական կապեր ունի Հայաստանի մի շարք ազդեցիկ մարդկանց հետ։

ՏՈ՛ՒՐ ՄԻԼԻՈՆ

senat

ԱՄՆ Սենատն արդեն քննարկել է Հայաստանին տրամադրելիք օգնության բանաձեւը։ Ըստ այդմ Հայաստանին տրամադրվում է 90 միլիոն դոլար օգնություն։ Այս գումարն ավելի է, քան նախորդ տարիներին տրամադրածը (82-85 միլիոն դոլար)։ Հայաստանի խնդրանքով, 90 միլիոն դոլարի 15 միլիոնը հատկացվել է աղետի գոտուն՝ շինարարության համար։ Նման կոնկրետ հատկացումներ հազվագյուտ են արվում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031