Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ «ԱՌԱՎՈՏ»-ԻՆ

Հուլիս 03,1999 00:00
aravot

Շնորհակալություն եմ հայտնում Ձեզ ՀՀ վարչապետին ուղղված նամակս տպագրելու համար (թաղման ծախսերի վերաբերյալ)։ Իմ բարձրացրած հարցը արժանացավ ՀՀ ՆԳ նախարար Ս. Աբրահամյանի, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վ. Վարժապետյանի, քաղաքապետարանի բնակչության սպասարկման հատուկ ծառայությունների վարչության տնօրեն Համլետ Ավետիսյանի ուշադրությանը։ Այն օպերատիվ կարգով քննարկվեց եւ մեր ընտանիքին գոհացնող լուծում ստացավ։ Ես իմ գոհունակությունն եմ արտահայտում եւ հավատում, որ դեռեւս ամեն ինչ չէ, որ կորած է։

ՄԻՔԱՅԵԼ ԱՐԶԱՔԱՆՅԱՆ «ԱՌԱՎՈՏ» ՕՐԱԹԵՐԹԻՆ

Հարգելի խմբագրություն, ձեր թերթի հուլիսի 1-ի համարում զետեղված թոշակառու Միքայել Արզաքանյանի «Քանի՞ անգամ կարելի է վճարել նույն թաղման համար» վերտառությամբ դիմում-հոդվածը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» պետական փակ բաժնետիրական ընկերության կոլեկտիվում։ Հոդվածագրի մեջբերած փաստարկները ստուգվել են եւ արձանագրված կանոնակարգային ու կարգապահական խախտումների համար ընկերության նախագահ Համլետ Ավետիսյանի հրամանով աշխատանքից հեռացվել է Շահումյանի գերեզմանատան փորող բանվոր Արտավազդ Մարգարյանը, իսկ գերեզմանատան վարիչին ու հսկիչին հայտարարվել է խիստ նկատողություն։ Երեւանի քաղաքապետարանի լրատվության եւ հասարակության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031