ՀՀ կառավարության հուլիսի 1-ի նիստում վարչապետ Վազգեն Սարգսյանը ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի եւ իր անունից ցավակցություն հայտնեց Վեհափառ Հայրապետի վախճանի կապակցությամբ, նշելով, որ Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսն իմաստուն եւ վեհ անձնավորություն էր, եւ ողջ հոգեւոր աշխարհն ու հայ ժողովուրդը ծանր կորուստ կրեց։
Նույն նիստի ժամանակ կառավարությունը որոշեց համապատասխան գումար հատկացնել Վաղարշապատի քաղաքային համայնքի բյուջեին Վաղարշապատ քաղաքում բարեկարգման, ասֆալտապատման, կանաչապատման, արտաքին լուսավորության վերականգնման լրացուցիչ աշխատանքներ կատարելու համար։
ՎԱՏ ԼՈՒՐ
Կարդացեք նաև
Տիգրան Հայրապետյանի մայրը՝ Ֆրիդա Մադոյանն «Առավոտին» հայտնեց, թե Տիգրանին մեկ ամիս առաջ վրաերթի ենթարկած ուսանողն, իր ունեցած տեղեկություններով, 4 տարվա պատժաժամկետի փոխարեն արդեն իսկ ազատ է արձակվել եւ այդ կապակցությամբ մեծ խնջույք կազմակերպել. «Ես միշտ էլ այդ տղային դրածո եմ համարել։ Բայց եթե իրենք ընդունում են, թե իրոք նա էր մեղավորը, ի՞նչն են այժմ տոնում, հանուն ինչի՞ է այդ խնջույքը»…