– Ես համարում եմ, որ վերջին 10 տարում մենք, իրոք, հայի վերջին խելքին հատուկ ճիշտ ճանապարհի վրա ենք եղել պետության կառուցման եւ զորացման եւ մեր պետական ամենակարեւոր խնդրի՝ Արցախի հիմնահարցի լուծման առումով։ Կա ասացվածք, որ ճշմարտության ճանապարհ դուրս գալու համար պետք է նախեւառաջ մոլորության ճանապարհով անցնել։ Կուզենայի սխալված լինել գնահատականիս մեջ, որ 88-98-ը եղել է ճշմարտության ճանապարհ,- ասաց Մանուշակ Պետրոսյանը «Առավոտին» տված հարցազրույցում, որը կարող եք ընթերցել 4-րդ էջում։
ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱԽԱԳԱՀԻՆ
Ըստ հավաստի լուրերի, հունիսի 29-ին ԱԺՄ վարչության նախագահ Վազգեն Մանուկյանը հյուրընկալվել է նախագահական աշխատակազմում եւ հանդիպում ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։ Մանրամասները պարզաբանվում են սովորական ֆրազոլոգիայով։ Քննարկվել են ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր եւ ուրիշ ոչինչ։
Կարդացեք նաև
ՉՈՒԳՈՒՆԵ ԲԱՐՔԵՐ
Ենթադրելով, թե Նորիկ Այվազյանի վերաբերյալ հրապարակման հեղինակը «Օրագրի» աշխատակից, թիվ 3 ընտրատարածքում բնակվող Լուսինե Բարսեղյանն է, այդ կարկառուն իրավաբանի նախընտրական շտաբի ղեկավար Հենրիկ Պետրոսյանը Լուսինեի հորը՝ Նորիկ Բարսեղյանին, սպառնացել է. «Աղջիկդ եթե խելոք չմնա՝ մազերից կբռնեմ, պատին կխփեմ, դանակը կմտցնեմ փորը»։ «Օրագրի» գլխավոր խմբագրի վկայությամբ, Բարսեղյանները կարող էին հաստատել Նորիկ Այվազյանի վերաբերյալ իրենց հրապարակման իսկությունը։
Նիկոլ Փաշինյանի ասուլիսի մասին կարդացեք 3-րդ էջում։
ԲԱՅՑ ՉԷ՞ ՈՐ ՆԱ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ԷՐ
Վահան Հովհաննիսյանի «Պապլավոկում» կրակելու վերաբերյալ դաշնակցական շրջանակներում եւս մի վարկած-բացատրություն է շրջանառության մեջ դրվել։ Իբր նրա գրպանից ատրճանակն ընկել է եւ սեղանի շուրջ նստած երեխան ասել է. «Վա՜յ, պիստալետ»։ Պրն Հովհաննիսյանն էլ ցուցադրել է, թե ինչ է ատրճանակը եւ…