Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 02,1999 00:00
haytararutyun

Հայաստանի Հելսինկյան Կոմիտեն արձանագրելով,

– որ ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակության ձեւավորման նախապայմաններից են ազատ լրատվությունը, խոսքի ազատությունը եւ լրատվական միջոցների չկառավարվող գործունեությունը, մտահոգված,

– որ Հայաստանում այդ արժեքների նկատմամբ ոտնձգությունն իր հիմքում ունենում է հիմնականում քաղաքական շարժառիթներ, անհանդուրժելի է համարում «Օրագիր» թերթի նկատմամբ կիրառվող հակասահմանադրական գործողությունները եւ դրանք գնահատում որպես հանրապետությունում ազատ խոսքը լռեցնելու՝ իշխանությունների անօրինականությունների եւ չարաշահումների բացահայտումը խոչընդոտելու, քաղաքական հետապնդումների ենթարկվածների խոսափողը փակելու ուժային գործողություններ։

ՀՀԿ-ն վստահ է, որ կառավարության կողմից «Օրագիր» թերթի հրատարակման կասեցման եւ նրա խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ դատախազության կողմից քրեական մեղադրանքներ ներկայացնելու իրական դրդապատճառները թերթի էջերում հանրապետության ղեկավարության եւ մասնավորապես ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ ուղղված սուր քննադատություններն են։ «Օրագրի» եւ նրա խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ իշխանությունների ծավալած արշավն ապացուցում է, որ Հայաստանում որեւէ կերպ երաշխավորված չէ խոսքի ազատությունը։

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

01.07.99 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031