Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻ ԽՐՈՆԻԿԱՆ

Հուլիս 02,1999 00:00
spanutyun

1999 թ. փետրվարի 9-ին Նոր Հաճըն-Երեւան մայրուղու մոտ հայտնաբերվել է ՀՀ ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը։ Նույն օրը նախագահն «Առավոտի» թղթակցի հարցին պատասխանեց. «Ամեն ինչ բավական պարզ է»։

Նույն օրը ձերբակալվեցին Արծրուն Մարգարյանի թիկնապահներ Արմեն եւ Արսեն Խաչատրյանները։ Փետրվարի 10-ին ՀՀ գլխավոր դատախազության ԼԾ ղեկավար Գուրգեն Ամբարյանն «Ազատության» թղթակցին հաղորդեց, թե չի բացառվում ինքնասպանության վարկածը։

Փետրվարի 11-ին ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը կտրականապես հերքեց Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը։ Փետրվարի 12-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասուլիս հրավիրեց եւ ասաց, որ նախաքննության մարմնի եւ ՆԳ նախարարության միջեւ վարկածների առումով տարաձայնություն չկա, պարզապես «ձեռք բերված տվյալների քիչ լինելու պատճառով» առաջ են քաշվել մի շարք վարկածներ։ Արծրուն Մարգարյանի ընկեր Անդրանիկ Քոչարյանը փետրվարի 17-ին մամուլով հայտարարեց, որ այս սպանությունը չէր լինի, եթե արագ բացահայտված լիներ Խորխոռունու սպանությունը։ Եվ որ այսպիսի սպանություն կարող են իրականացնել շատ փող կամ մեծ իշխանություն ունեցողները։ Գործի նախաքննությունն ավարտվում է հուլիսի 8-ին։ Այն կարճելու որոշումն արդեն կա։

Լ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031