Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 02,1999 00:00
Vazgen Sargsyan

Կառավարության հունիսի 24-ի նիստում, վերապահում անելով, թե այս խնդիրն այնքան էլ միանշանակ չէ, վարչապետ Վազգեն Սարգսյանն ասել է. «Ենթադրում եմ, թե պետք է կարգ սահմանել, որ ոչ մի նախարար պաշտոնաթողությունից հետո առնվազն 3 տարի այլ երկիր բնակության մեկնելու հնարավորություն չունենա։ Թե չէ ինչ է՝ մարդը կառավարությունում աշխատում, իմանում է բոլոր գաղտնիքներն ու երկրի տնտեսական անվտանգության նրբությունները ու մեկ էլ հանկարծ հայտնվում է արտասահմանում։ Պատահական չէ, որ արդյունաբերության մեր երկու նախկին նախարարներն այսօր արտասահմանում են ապրում։ Հրաշալի՜ կարգավորեցին արդյունաբերության խնդիրները, ծաղկեցրի՜ն երկիրը եւ իրենց ստացած դիվիդենտները վերցրին ու գնացին ապրելու արտասահման»։

ՎԱՏ ԼՈՒՐ

davit harutyunyan

-Ի՞նչ վերաբերմունք ունի վարչապետն արդարադատության նախարարության միջնորդությամբ «Օրագիր» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանին իրավապահ մարմինների կողմից մեղադրանքներ ներկայացնելու փաստի նկատմամբ։

«Առավոտի» այս հարցին արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Այն, ինչ տեղի է ունեցել, կատարվել է օրենքի պահանջով։ Եվ ինչպես պիտի վարչապետը վերաբերվի մի մարմնի, որը կատարում է օրենքի պահանջը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031