Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՄԻ ԶԻՋՈՒՄ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԻՆ

Հուլիս 02,1999 00:00
Vazgen sargsyan

Կառավարության հունիսի 24-ի նիստում Վազգեն Սարգսյանը հայտարարել է. «Ես երկու եղբայր ունեմ. մեկն աշխատում է պետական տնտեսության ոլորտում, մյուսը՝ մասնավոր։ Եթե որեւէ մեկը՝ սկսած հարկային մարմիններից, վերջացրած իրավապահներով՝ փորձի նրանց նկատմամբ զիջող լինել, ես դա իմ նկատմամբ վատ վերաբերմունք կհամարեմ։ Իմացել եմ, որ «Արարատ-պահածո» գործարանը, ուր աշխատում է եղբայրս, պետությանն ունի 200 մլն դրամի վարկային պարտք։ Եվ եթե առաջինն այդ գործարանը չմարի իր պարտքերը՝ էլ ի՞նչ բարոյականությամբ պիտի մյուսներից պահանջեմ մարել պարտքերը»։

ԲԱ ՄԵՐ ՓՈՂԵՐԸ

Anushavan Danielyan

Երեւանի կաբելի գործարանի պարզ, շարքային աշխատողները գոհ են այլեւս նախկին տնօրեն եւ ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանի գործունեությունից։ Նա կարողացել է 4 ամսում աշխատեցնել գործարանը։ Սակայն, աշխատողներն այլ դժգոհություն ունեն։ Տնօրենը խոսք էր տվել, որ հունիսի 30-ին երեք ամսվա աշխատավարձը միանգամից պիտի տա։ Սակայն այդ օրը նրան վարչապետ տվեցին։ Իսկ աշխատավարձն ուշանում է։

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԸ ՊՐՈՌԵԿՏՈՐ Է

yuri vardanyan

Հունիսի 30-ին աշխարհահռչակ ծանրորդ Յուրի Վարդանյանի հետ մեր թերթի հարցազրույցը շատերի հետաքրքրությունն է շարժել։ Ուզում են հանդիպել վերջինիս։ Ու որպեսզի մեր հեռախոսներն այլ նպատակների եւս կարողանան ծառայել, հայտնում ենք հայտնի ծանրորդի կոորդինատները։ Նա ֆիզկուլտուրայի եւ սպորտի գծով պրոռեկտորն է Երեւանում գործող Քըրք Քըրքորյանի անվան իրավատնտեսական համալսարանի, սակայն այս օրերին ԱՄՆ-ում է։ Յուրի Վարդանյանը Երեւան կվերադառնա հուլիսի 10-ից հետո։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել