Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱ ՈՒՂԵՂԻ ՄԵՋ ՉԻ ՏԵՂԱՎՈՐՎՈՒՄ

Հուլիս 02,1999 00:00
arcrun margaryan

-Ես գեներալ Արծրուն Մարգարյանի վատը չեմ տեսել։ Մինչեւ հիմա էլ ինձ համար մութ է մնացել, թե ինչո՞ւ այդպես եղավ։

– Իսկ անձամբ դու ի՞նչ ես կարծում, հնարավո՞ր է, որ նա ինքնասպան լիներ։

– Ես էլ եմ դրա մասին մտածում։ Ուղեղիս մեջ տեղ չի անում, որ նա կարող է էդպիսի բան արած լինի։ Բայց ի՞նչ կարող ես անել։ Դա փորձագետները կարող են ասել։

Արծրուն Մարգարյանի թիկնապահ Արսեն Խաչատրյանի հարցազրույցը «Առավոտին»՝ էջ 2-ում։

ԼԻՍԱԲՈՆՆ Է

David Shahnazaryan

«21-րդ դար» կուսակցության նախագահ Դավիթ Շահնազարյանի կարծիքով, այսօր ղարաբաղյան խնդիրը կարգավորելու համար ինչպիսի առաջարկություններ էլ ներկայացվեն, հիմքում լինելու է լիսաբոնյան փաստաթուղթը։ Իսկ ՀՀ իշխանությունների կողմից «ընդհանուր պետության» գաղափարի գովաբանումն ունի ներքին քարոզչական նշանակություն։

Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցը կարդացեք 11-րդ էջում։

ԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԱՆԹՈԼՈԳԻԱ

Edvard Egoryan

Էդվարդ Եգորյանին լիովին կարելի է ընտրական մեխանիզմների մասնագետ անվանել։ Ուստի հետաքրքիր էր նրա վկայությունը, որ անճշտությունների քանակը որոշակի հայտանիշ է, թե քանի չհաշվառված քվեաթերթիկ է նետվել եւ կամ, կարուսելի միջոցով քանի քվեաթերթիկ է դուրս բերվել։ Իսկ այժմ հիշեցնենք, որ ՍԴ դիմելիս «Հայրենիքն» անճշտությունների քանակը 160 հազարից ավելի էր նշել։ Եվ ՍԴ փորձագետների հաշվարկներից հետո այդ թիվը միայն որոշ չափով պակասեց։

Կարդացեք էջ 4։

ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ-2

Arkadi GHukasyan

ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը կառավարության անդամների եւ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հունիսի 29-ին նախկին վարչապետ Ժիրայր Պողոսյանին այսպես է բնութագրել. «Ոչ այն է՝ կապավոր, ոչ այն է՝ չեկիստ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031