Լրահոս
Օրվա լրահոսը

ԼԱՎ ԼՈՒՐ

Հուլիս 01,1999 00:00
agasi arshakyan

Խոշոր շահեց Աղասի Արշակյանը՝ մեծամասնական ընտրահամակարգով պատգամավոր չընտրվելով։ Այլապես թիվ 2 ընտրատարածքի ընտրողներն անմիջապես կարող էին նրան խաբեբա անվանել եւ արձանագրել, որ նա արդեն իսկ չի կատարել իր նախընտրական ծրագրի թեկուզ այս հիմնադրույթը. «Բացահայտ, թե ծպտյալ՝ ոչ մի ՀՀՇ-ական Ազգային ժողովում»։ Եթե մի կողմ թողնենք, որ խորհրդարանում, եւ անգամ «Իրավունք եւ միաբանություն» խմբակցությունում ՀՀՇ բազմաթիվ երբեմնի անդամներ կան, որեւէ կերպ չի ստացվի անտեսել, որ բացահայտորեն ԱԺ պատգամավոր է ՀՀՇ կուսակցության ղեկավարը։

ՎԱՏ ԼՈՒՐ

erjanik abgaryan

Արտաշես Գեղամյանի կնոջ՝ 1993-ին կատարած մաքսանենգության դեպքի առնչությամբ երեկ հիմք ունենալով «Օրագրի» հրապարակումը, գրել էինք, որ այդ փաստը հաստատել էր նաեւ մաքսային վարչության նախկին պետ Երջանիկ Աբգարյանը։ Վերջինս ճշտեց, թե ինքն այդ փաստը ոչ թե հաստատել էր, այլ չէր հերքել։ «Այն ժամանակ նման խոսակցություններ ականջովս ընկել էին, բայց այժմ 100%-ով չեմ կարող դրանք հաստատել։ Ավելի ճիշտ եմ համարում փաստաթղթերին ապավինելը, եթե, իհարկե, դրանք պահպանվել են»։ Երջանիկ Աբգարյանի վերապահումը խիստ տեղին է՝ ըստ որոշ տեղեկությունների, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031