Լրահոս
Օրվա լրահոսը

ՓԱԹԵԹԱՅԻՆ ՄԵԿՆԱՐԿ

Հուլիս 01,1999 00:00
Anushavan Danielyan

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նորանշանակ վարչապետ Անուշավան Դանիելյանը հունվարին դեռեւս, մինչեւ Հայաստանում գործարանի տնօրեն նշանակվելը, այսինքն՝ Ղրիմից վերադառնալուց հետո, առաջարկությունների փաթեթ է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանին՝ Ղարաբաղի տնտեսական վիճակի բարելավման, ինչպես նաեւ քաղաքական որոշ խնդիրների առնչությամբ։

ԶԻԼ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Azgayin joxov

Երբ ավարտվում է աշխատանքային օրը, պետության ղեկավարները, պարզվում է, շատ ավելի ինտենսիվ են սկսում աշխատել։ Հունիսի վերջին օրը ժամը 19-ից հետո Ազգային ժողով էր այցելել վարչապետ Վազգեն Սարգսյանը։ Մեկ ժամ անց Ռոբերտ Քոչարյանի մոտից հեռացավ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանը, իսկ այդ պահին Բաղրամյան փողոցի անկյունում հանդիպեցին ֆինանսների նախարար Լեւոն Բարխուդարյանն ու ԱԺ տնտեսական, ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Վարդան Պետրոսյանը։

ՎՈՎԱ, ԿՄՆԱՍ ՏԵՂՈՒՄ

Vova

Երեւանում, հերթական անգամ, ռազմական ոստիկանության ղեկավար Վովա Գասպարյանի մասին շրջանառվող լուրերը, կարծես թե, հերքվում են։ Հակառակ տարածված կարծիքի, թե նա նշանակվելու է ներքին զորքերի հրամանատար, Վովա Գասպարյանը կշարունակի պաշտոնավարել իր տեղում։

ՀԱՐՑ ՉԿԱ

Sd

Օրերս ՍԴ-ից մերժված պատգամավոր Աղասի Սիմոնյանը մերձավորների շրջապատում հայտարարել է. «Ուզում էի հաղթել մեկ ձայնի առավելությամբ, նպատակիս հասա։ Այս անգամ էլ կհաղթեմ առնվազն 2 հազար ձայնի առավելությամբ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031