Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՎԱԽՃԱՆՎԵՑ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ

Հունիս 30,1999 00:00
Garegin A

Հունիսի 29-ին Սբ Էջմիածնում, կյանքի 67-րդ տարում, երկարատեւ ու ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը (ավազանի անունով՝ Նշան Սարգսյան): Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 27-ին, Քեսաբում (Սիրիա): Ուսանելով Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում, 1949 թվականին ձեռնադրվել է սարկավագ, 1952 թվականի սեպտեմբերի 28-ին՝ կուսակրոն քահանա, անվանակոչվելով Գարեգին աբեղա՝ ի հիշատակ Գարեգին Ա Հովսեփյան Կաթողիկոսի: Վարդապետական թեզի պաշտպանությունից հետո, 1955 թվականի հունիսի 5-ին ստացել է վարդապետական աստիճան, դասավանդել Դպրեվանքում եւ մեկ տարի անց ստանձնել տեսչի պաշտոնը: 1957-1959 թվականներին ուսումնառությունը շարունակել է Օքսֆորդի համալսարանում (Անգլիա): 1963 թվականին ստացել է ծայրագույն վարդապետական աստիճան: Մեկ տարի անց, հունվարի 19-ին ձեռնադրվել է եպիսկոպոս, 1973-ին ստացել արքության պատիվ եւ մեկ տարի անց ընտրվել Հյուսիսային Ամերիկայի Արեւելյան թեմի առաջնորդ (մինչ այդ 1971-1973 թվականներին եղել է Իրան-Հնդկաստան թեմի առաջնորդը): 1977 թվականի մայիսի 22-ին Գարեգին արքեպիսկոպոսն ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո Խորեն Ա Բարոյան Կաթողիկոսի աթոռակից, իսկ 1983 թվականին դարձել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս: 1995 թվականի ապրիլի 4-ին Սուրբ Էջմիածնում գումարված ազգային-եկեղեցական ժողովը Մայր տաճարի կամարների ներքո Գրիգոր Լուսավորչի Աթոռի նոր գահակալ Է հռչակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Երկրորդին, որն այդուհետ կոչվեց Գարեգին Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց:

ՊԱՏՐԱՐՔ ԱԼԵՔՍԻ 2-Ի ՀԵՌԱԳԻՐԸ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ա ամենայն հայոց կաթողիկոսի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր կուղարկի Մոսկվայի եւ համայն Ռուսիո պատրիարք Ալեքսի 2-րդը: Մոսկվայի պատրիարքարանում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնելով այս մասին, պատրիարքարանի ներկայացուցիչը հայտնել է, որ «պատրիարքը վերջերս աղոթել է հիվանդ կաթողիկոսի առողջացման համար»:

ՎԱՐՉԱՊԻՏԻՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՆՁՆՎԵՑ

Վարչապետ Վազգեն Սարգսյանը հունիսի 29-ին ընդունեց Հայաստանում Լիբանանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տոնի Բադաուիին, որը նրան հանձնեց Լիբանանի վարչապետ Սելիմ էլ Խոսի շնորհավորական ուղերձը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան բազմակողմ հարաբերությունների զարգացման, կապիտալ ներդրումների խրախուսման, աշնանը Հայաստանում տեղի ունենալիք հայ-լիբանանյան գործարար համաժողովին առնչվող հարցեր:

ԱՐՄԵՆՊՐԵՍ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930