«Խեղդենք մեր կոմունիստներին՝ հետո պոկենք թուրքերի գլուխները»,- երեկ Մոսկվայում քրդերի հանրահավաքի ժամանակ իր այս ծրագիրն է հռչակել Վլադիմիր Ժիրինովսկին։ Ըստ ամենայնի, այս հայտարարությունը Հայաստանի քաղաքական որոշ ուժերի սրտով կլինի։
ՎԱՏ ԼՈՒՐ
Երեկ «Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Կենտրոն համայնքի դատախազություն՝ որպես վկա։ Ըստ ամենայնի, այսօր նրա կարգավիճակը կփոխվի, քանի որ նախապատրաստվել են նրան 4 հոդվածներով մեղադրանք առաջադրել՝ դատարանի որոշումները չկատարելու, պետական պաշտոնյաներին իրենց պարտականությունների կատարման ժամանակ վիրավորելու համար։ Մեղադրանքներից մեկն էլ առնչվում է պատգամավորության ձախողված թեկնածու Նորիկ Այվազյանին, որը վիրավորանք է համարել իր հայտնի մականունը հրապարակելը, մյուսն էլ՝ Արտաշես Գեղամյանի կնոջն առնչվող «Օրագրի» հրապարակմանը։