«Ես չեմ հասկանում, թե որտեղից են առաջացել ինձ քաղաքապետ նշանակելու մասին լուրերը եւ չեմ հասկանում, թե ինչու, եթե նույնիսկ այդ պաշտոնն ինձ առաջարկվեր, ես պիտի դրան համաձայնվեի»,- այսպես «Առավոտի» համար հերքեց քաղաքում տարածվող ասեկոսեները ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը։
«ՊՊԶՈՂԻ ԳՐԱԴԱՐԱՆ»
Լույս է տեսել «Պպզողի գրադարան» մատենաշարի առաջին գրքույկը։ Նորընտիր պառլամենտի անդամներից ոմանց նկատի առնելով, հավանաբար, հայտնի իրավաբան Վլադիմիր Նազարյանը հեղինակել է «Օրենսդրական տեխնիկայի տարրական կանոնները» գրքույկը՝ Օրենսդրության զարգացմանն աջակցող իրավագիտական կենտրոնի աջակցությամբ։ Սակայն գրքույկում որեւէ հիշատակություն չկա, թե մարմնի ինչ դիրքում է հարկավոր ընթերցել այդ գրքույկը։
Կարդացեք նաև
ՀԵՏ ՏՎԵՔ ՀԻՆ ՓՈՂԵՐԸ
«Կայունություն» պատգամավորական խումբը մի շարք օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու մտադրություն ունի։ Այդ շարքում մասնավորապես, շրջանառության մեջ կդրվի նաեւ «Հայխնայբանկում» ներդրված ավանդների վերականգնման մասին» օրենքի նախագիծը։
ԻՆՉ ԵՂԱՎ 100 ՄԻԼԻՈՆԸ
Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քըրքորյանը, հակառակ սպասվածի, դեռեւս Հայաստան չի ուղարկել այն 100 մլն դոլարը, որը վաղուց պետք է մտած լիներ շրջանառության մեջ։ Ըստ որոշ աղբյուրների, պատճառն այն է, որ նախկին կառավարության որոշ անդամներ ցանկանում էին, որ գումարը Հայաստան մտնի իրենց ազդեցության տակ գտնվող բանկերի խողովակներով։