Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարեց «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը եւ հերքեց «Օրագիր» թերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանի պնդումն այն մասին, թե ՀՀ նախագահի աշխատակազմից երբեւէ հրահանգ է ստացել՝ «Օրագիրը» չտպագրելու վերաբերյալ։ Պրն Մարկոսյանը վկայակոչեց Արդարադատության նախարարության նամակը, ըստ որի թերթի տպագրումից ստացած բոլոր եկամուտները պետք է անցնեն պետական գանձապետարան։ Ի դեպ, պրն Մարկոսյանը հայտնեց, որ «Օրագիրը» 1 մլն 200 հազար դրամ պարտք ունի տպարանին։
Մանրամասները՝ 2-րդ եւ 5-րդ էջերում։
ՀԵՌԱՑՆԵԼԻՍ՝ ԱՆԻԾԵՑ
Կարդացեք նաև
Արկադի Ղուկասյանը հայտարարել է, որ սկզբունքորեն երբեք էլ պաշտոնական Երեւանը Ղարաբաղի վրա տնտեսական ճնշում չի գործադրել։ ԼՂՀ նախագահի գնահատամամբ, այս խնդիրն արհեստականորեն ստեղծել էր Ժիրայր Պողոսյանը՝ իր տնտեսական անհաջողություններն իբրեւ թե Հայաստանի կողմից վարկային գումարները ժամանակին չհատկացնելու հանգամանքով պատճառաբանելու համար։
Կարդացեք նաեւ էջ 4։
ԲԱՅՑ ՍՈՎՈՐԱԲԱՐ ՆՈՒՅՆՊԵՍ ՉԵՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒՄ
«Առավոտը» համառ փորձեր էր անում պարզելու, թե որոնք են այն հիմնավորումները եւ դրդապատճառները, որոնց շնորհիվ նախորդ կառավարության մի շարք անդամներ այժմ պահպանել են իրենց աթոռները, իսկ ոմանք՝ պաշտոնազրկվել։ Նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանի մեկնաբանությունը հետեւյալն էր. «Սովորաբար ճիշտ է, որ կառավարության անդամներ նշանակելիս կամ ազատելիս հանրությանը տեղյակ պահվի նման քայլի պատճառների մասին։ Բայց խոսքը չի վերաբերում ընտրությունների արդյունքում կառավարություն ձեւավորելու դեպքերին»։
Վահե Գաբրիելյանի այլ մեկնաբանությունների մասին կարդացեք 2-րդ էջում: