Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԷՐ»

Հունիս 29,1999 00:00

«ՀԱՅՐԵՆԻՔԸ ՎՏԱՆԳԻ ՄԵՋ ԷՐ» Երեկ շարունակվեց Արմեն Տեր172Սահակյանի եւ մյուսների նկատմամբ հարուցված քրեական գործիդատաքննությունը։ Նախորդ նիստում ամբաստանյալ Ալիկ Գրիգորյանը «խոստացել» էր ճիշտ ցուցմունքներ տալ։ Նա ասաց, որ իր նախաքննական ցուցմունքները «ճիշտ չեն գնացել» եւ հայտնեց, որ այն պետք է «չեղյալ համարվի»։ Նշենք, որ երկար ձգվող վանդակաշարի ետեւում Ալիկի հորաքրոջ որդին է՝ Տեր172Սահակյանը, եղբայրը՝ Մարզպետը։ Ամբաստանյալն ասաց, որ 1992 թ. նոյեմբերի 2172ին վերադարձել է ծառայությունից։ Եղել է Սեյրան Սարոյանի ջոկատում։ Աշխատանքի է անցել ՆԳ համակարգում, զինվորական կոչումով էլ՝ ենթասպա է։ Նա հայտնեց, որ ինքը հրամաններ է կատարել «ազգի» համար, «հայրենիքի» համար եւ որ եթե «հրաման» լիներ, իր հարազատների հարցում եւս, ինքը որպես զինվոր պատրաստ էր կատարել։ Հրամաններից մեկը, որ ստացել էր Արմեն Տեր172Սահակյանից, Հ. Ղանդիլյանի սպանությունն է եղել, որին չի ճանաչել։ Դատաքննության ժամանակ նա ասաց, որ առաջին կրակողն Արշակ Շուխյանն է եղել, որն, ի դեպ, շատ հանգիստ լսում է իր ընկերոջ ցուցմունքները։ Ավելին, Ա. Շուխյանը նստած է… ամբաստանյալ Ալիկ Գրիգորյանի եղբոր՝ Մարզպետի հետ նույն «վանդակում»։ Սպանությունից հետո նրանք ներկայացել են ՀՀՇ, զեկուցելու, որ հրամանը կատարե՛լ են։ Ինչ վերաբերում է Վլ. Գրիգորյանի գործով սպանության փորձին, ամբաստանյալը հայտնեց, որ ինքը չի մասնակցել գործողությանը։ Ռազմիկ Աթոյանի (Գագաս) գործով նա դարձյալ ոչինչ չկարողացավ պատասխանել (40 հազար դոլարի պատմությունն է)։ Իսկ թե ինչո՞ւ է հայտնվել նա Մաշտոցի ՆԳ բաժանմունքում, պարզվեց՝ մի ավտոմեքենայի փախցնելու հետ կապված։ Այս պատմությունն էլ ավարտվել է նրանով, որ «Արծրուն Մարգարյանը բաց թողեց» իրենց։ Ռուսական զորամասից «Վիլիս» ավտոմեքենայի առեւանգման մասին էլ ասաց, որ ոչինչ չգիտի, չի էլ իմացել, թե ովքեր են այդ գործողությունները կատարել։ «Ի՞նչ մարտերի եք մասնակցել» փաստաբաններից մեկի հարցին էլ պատասխանեց. Գետաշեն։ «Գետաշենն» էլ այնքան կամաց, որ պարզ էր, նա երբեք չի եղել այնտեղ (էլ չենք խոսում ժամանակաշրջանի մասին, երբ Գետաշենն… ընկել էր 172 Ռ. Մ.)։ Ամբաստանյալը դժգոհեց, որ նախաքննության փուլում իր վրա կիրառվել էր բազմաթիվ ճնշումներ «ամեն տեսակի զենքի միջոցներով, էլեկտրաշոկի միջոցով», որ պաշտպան է պահանջել եւ «նրան էլ թեւից բռնած դուրս են գցել»։ Տեղեկացնենք, որ այս ամբաստանյալն ունեցել է երեք պաշտպան։ Նրանցից մեկի՝ Արայիկ Մաթեւոսյանի կապակցությամբ (որը մասնակցել է 1998 թ. փետրվարի 14, 15172ի հարցաքննությանը) նրա ներկայիս պաշտպանը հանդես եկավ միջնորդությամբ, այն է, ճշտել՝ Արայիկ Մաթեւոսյանը պաշտոնապե՞ս եղել է նրա շահերի ներկայացուցիչը, եթե այո, ապա ինչո՞ւ օրդերը չկա գործի նյութերում։ Ի դեպ, այդ կապակցությամբ մեղադրողն ասաց. «հրապարակեք օրդերը, պաշտպանի միջնորդությունը աբսուրդ է» եւ ասաց, որ օրդերը կա… Դատարանը որոշեց մերժել պաշտպանի միջնորդությունը եւ, մեղմ ասած, խորհուրդ տվեց Ա. Գրիգորյանի պաշտպանին մեկ անգամ եւս ուսումնասիրել գործում առկա նյութերը։ – Հանձնարարություն ստացել եք ՆԳ համակարգի՞ց, որ հայրենիքը պետք է պաշտպանել։ – Արծրուն Մարգարյանն էր հանձնարարություններ տալիս։ Հաճախ կարող էիր այս կարգի հարցուպատասխաններ լսել, երբ ամբաստանյալն ամեն ինչ, այդ թվում՝ սպանությունները, սառնասրտորեն պատճառաբանում էր ազգի շահերով, որպես հրամանի իրականացում։ – Հրամանը որտեղի՞ց էր գալիս։ – Ազգի համար էր։ – Ազ՞գն էր հրաման տալիս։ – … – Զինվորն ու մարդասպանը նո՞ւյնն են։ – Ոչ։ Իսկ նախագահող դատավոր Գ. Պողոսյանի այն հարցին էլ, թե «անպատժելիությունը ինչո՞վ եք բացատրում», ամբաստանյալը պատասխանեց. «Դուք պետք է պարզեք»։ Ամբաստանյալ Արմեն Տեր172Սահակյանը իր երեւակայական փչոցների մեջ է եւ շարունակում է փչել։ Ասում են՝ իր եւ իր «ջոկատի» երբեւէ չտեսած տանկը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել