Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ

Հունիս 29,1999 00:00

ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻՆ «Մենք ինքներս ենք ուղեցույց»,172 ասում են մեր պատգամավորները։ Վիճելու տեղ էլ, կարծես, չունենք։ Մարդիկ դատարկ տեղում չեն ընտրվել, ինչ172որ բան են ասել ու խոստացել, շատերը՝ մեր բարեկեցիկության երաշխիք՝ նախկին բազմաճյուղ արդյունաբերության վերականգնում։ Ասում են՝ պատմությունը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, միայն երբեմն՝ զավեշտի տեսքով։ Կանցնի 4 տարի եւ այս ԱԺ172ն էլ այս գնահատականին կարժանանա։ Հռետորական հնչեղության հարցը մնում է օդում կախված։ Դեռ 98172ի նախագահական ընտրություններում Կ. Դեմիրճյանը հիշեցրեց, որ անցած 10172ամյակի ընթացքում հնարավորինս ուսումնասիրել է անցման շրջանի համաշխարհային փորձը, որի արդյունքում էլ հրաժարվել է օրթոդոքս մտածողությունից։ Արդյունքում՝ ՀԺԿ համագումարում ընդգծելով նախկին համալիրի կործանվածությունը, սահուն անցում կատարեց մանր ու միջին գործարարության զարգացման անհրաժեշտությանը։ Ուշադրություն դարձրեք, ոչ իր իշխանության տարիների ժամանակակից արտադրաճյուղերի վերակենդանացմանը, այլ՝ արհեստա172տնայնագործական, մենատնտեսական ոլորտին մոտ տնտեսահարաբերությունների վերակենդանացմանը։ Տարօրինակ է, բայց հարցնենք. ինչո՞ւ։ Որովհետեւ համոզվել է, որ համեմատաբար փոքր տարածք ու բնակչություն ունեցող երկրները ի վիճակի չեն ստեղծել ժամանակակից ու միաժամանակ բազմաճյուղ գերհզոր արտադրություններ։ Բայց ինչո՞ւ չի այս մասին ուղիղ ու բարձրաձայն ասվում ժողովրդին. ըստ մեզ՝ որովհետեւ ժողովրդի ընտրազանգված հատվածը իր ընտրյալներից ականջին հաճելի զրույցներ է սպասում, որը պարտություն կրած մի գործիչ փորձեց որակել որպես երշիկասիրության դրսեւորում։ Նորընտիր իշխանությունը, հանձին նրա ներկայացուցիչ Կարեն Դեմիրճյանի, պետք է նոր պայմաններում հնարավորինս նպատակաուղղի հանրապետության ներուժը։ Էքս172վարչապետ Հրանտ Բագրատյանը նման գործ սկսեց, երբ նշեց ՀՍՍՀ172ի արտադրանքի եւ համաշխարհային շուկայի առանձնահատկությունները։ Այսօր արդեն նույնիսկ հանրահայտ կոնյակը սպառում չունի, ուր մնաց՝ հաստոցն ու գեներատորը։ Սրանք միայն այն դեպքում քննություն կբռնեն, եթե «Կոտայք» գարեջրի կամ «Գրանդ տոբակո»172ի պես գործընկերներ ունենան։ Բայց եթե վերջիններս հիմնականում հիմնված են տեղական հումքի վրա, մնացյալի համար պահանջվում է մեծ քանակով նյութերի ներկրում եւ գերժամանակակից տեխնոլոգիաներ։ Ինչքան էլ խմբակցություններից մեկի ղեկավարը նշի, թե իրենց կուսակցությունը հայ ժողովրդի համար արդյունավետ միայն մեկ ճանապարհ է տեսնում՝ վերականգնել նախկին համակարգը, հատկապես այն հսկա արդյունաբերական հզորությունները, որոնք ունեցել ենք, դրանք պարզունակ ժողովրդահաճությունից զատ ոչնչի չեն ծառայի։ Հարգարժան ԱԺ172ականներ, ցույց տվեք ՀՀ172ի տարածքին կամ բնակչությանը համեմատաբար մոտ զարգացած երկրներ (Բելգիա, Հոլանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Ֆինլանդիա…), որտեղ կան ձեր ակնարկած հսկա արդյունաբերական հզորությունները։ Այս երկրներում թե՛ ձեր տանը օգտագործվող սառնարանն ու հեռուստացույցն են արտադրում, թե՛ գերնորույթ լվացքի ու կարի մեքենաները։ Միայն ոչ հսկա արդյունաբերական հզորություններում, այլ մանր ու միջին արտադրություններում։ Մի առիթով գրվեց, որ Ֆինլանդիայում մարդատար ավտոմեքենաներ հավաքում են 40 աշխատող ունեցող գործարանում։ Որպեսզի շատ հարցեր իրենց պատասխանն ունենան, մեջբերենք ԽՍՀՄ172ի գոյության տարիներին հրատարակված «Ժամանակակից կապիտալիզմ» տեղեկատուից որոշ վիճակագրություն։ 1980172ականներին 117250 աշխատողներից էր կազմավորված Ֆրանսիայի տնտեսավարող սուբյեկտների 73 տոկոսը, ԱՄՆ172ի՝ 89 տոկոսը, Իտալիայի՝ 99 տոկոսը։ Վերջինիս 690 խոշոր ընկերությունները կազմում էին երկրի բոլոր ընկերությունների 1,4 տոկոսը։ Գերհզոր համարվող Իտալիայի 10 խոշոր ընկերություններից «Շերոն օյլ Իտալիանան», «Մոբիլ օյլ Իտալիանան» եւ «Էսսո Իտալիանան» համապատասխանաբար ունեին 1000, 2000 եւ 3000 աշխատող։ Սրանք պարզաբանումների կարոտ թվեր են, պարոնայք պատգամավորներ, եւ հանրությունը ձեր վերլուծություններին է սպասում, հատկապես՝ գործարար աշխարհի ներկայացուցիչների։ Ընտրազանգվածի աջակցությունը ստացած դաշինքը կարծես հայտնվել է, բռնցքամարտի լեզվով ասած, նոկդաունի վիճակում։ Իշխանությունը վերցվել է, բայց այն սիրահոժար նաեւ զիջվում է։ Անշուշտ, ցանկացած պահի կարելի է անվստահություն հայտնել Ազգային ժողովի ու կառավարության ոչ յուրայիններին։ Բայց դրանք անավարտ քաղաքական խաղեր կհամարվեն, եթե չի լուծվելու տնտեսության արդիականացման խնդիրը, որը պետք է հիմնված լինի մանր ու միջին գործարարության զարգացման վրա։ Ցավոք, այս է, որ չարծարծվեց կառավարության կազմավորման ու հաստատման ընթացքում։ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել