Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վախտը գիտի

Հունիս 29,1999 00:00
Armentel

Հայտարարությունն արված է։ Իսկ մինչ այդ, հասարակությունն էր փորձում հասկանալ, թե ինչու եւ ինչպես սեփականաշնորհվեց կապի համակարգը։

Միայն ալարկոտներն իրենց բացասական վերաբերմունքը չեն արտահայտել TWT-ի, OTE-ի եւ «ԱրմենՏելի» նկատմամբ։ Նույնիսկ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Դավիթ Վարդանյանն էր այս գործով զբաղվում։ Զբաղվելն, իհարկե, իր արդյունքը տվեց։ Պրն Վարդանյանը խիստ զբաղված լինելով, մեծամասնականով չառաջադրվեց, բայց ընտրվեց ԱԺ պատգամավոր։ Խոստացավ տալ «ԱրմենՏելի» սեփականաշնորհման վերլուծությունը։ Բայց ի զարմանս մեզ, նրա փոխարեն հայտարարություններ արեց Արշակ Սադոյանը։

Իսկ Դավիթ Վարդանյանը հրաժարական տվեց, հայտարարություն անելու հերթը հասավ պետական եկամուտների նախարար Սմբատ Այվազյանին։ Պարզվեց, որ ամերիկյան համարվող (կամ ներկայացող) TWT-ն եւ հունական OTE-ն շահութահարկ չեն մուծել 18 մլն դոլարի չափով։ Թե «ԱրմենՏելը», թե պետական եկամուտների նախարարությունը հրաժարվում են որեւէ կերպ մեկնաբանել։ «ԱրմենՏելի» լրատվության պատասխանատուն հրաժարվեց նույնիսկ պատասխանել՝ OTE-ի ղեկավարությունն արդեն տեղեկացված է դատական հայցի մասին, թե ոչ։ Պետական եկամուտների նախարարությունում նշեցին, որ առայժմ ոչինչ չեն ցանկանում ավելացնել արդեն արված հայտարարությանը։

«ԱրմենՏելը» սեփականաշնորհվել է 1998 թ. մարտին։ Գործող հարկային օրենսդրությամբ այդ պահին մուծվելիք շահութահարկը հավանաբար կազմում էր մոտ 8 մլն դոլար։ Ենթադրվում է, որ պայմանագրում եւ բանակցությունների ընթացքում խոսք չի գնացել հնարավոր շահութահարկի մասին։ Եվ ահա, սեփականաշնորհումից մեկ տարի երեք ամիս հետո, նոր միայն խոսք բացվեց շահութահարկի մասին։ Ընդ որում մոտ 10 մլն-ը գոյացել է տույժերի եւ տուգանքների գծով։ Կարելի է ենթադրել, որ դատական հայցի ձեւակերպումը ներիշխանական բախումների արդյունք է։ Բոլոր դեպքերում օտարերկրյա ներդրողի հանդեպ կարծես առաջին անգամ է նման քայլ արվում, եւ դեպքերի հետագա զարգացումը հետաքրքիր է դառնում։

Ա. Գ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930