Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջնագրի ժամկետն ավարտվեց։ Եվ ի՞նչ

Հունիս 29,1999 00:00
Arshak Sadoyan

Եվ ի՞նչ «Եթե Արշակ Սադոյանը երկու օրվա ընթացքում հրապարակավ ներողություն չխնդրի իր զառանցանք-զրպարտությունների համար՝ կապված «ԱրմենՏելի» գործարքի հետ, «Պողպատյան եւ Քոմփանի»-ի կողմից 77 միլիոն դոլարի հափշտակության մասին, ապա կհրավիրվի դատարան՝ պատասխան տալու։ Իրավիճակը կարող է փոխել նաեւ Սադոյանին տրված նրա հոգեկան անբավարար առողջական վիճակը հաստատող բժշկական փաստաթուղթը»,- հայտարարել էր Գրիգոր Պողպատյանը։

Սահմանված ժամկետը լրացավ եւ պրն Սադոյանը ոչ առաջին պայմանը կատարեց, ոչ էլ, բնականաբար, երկրորդը։ Ավելին։ «Առավոտին» հայտնեց. «Ես անհամբերությամբ սպասում էի, թե պրն Պողպատյանը երբ պիտի ինձ դատի տա։ Ցավոք սրտի, նշված օրերի ավարտից հետո էլ ծանուցագիր կամ որեւէ տեղեկություն չստացա այդ մասին։ Առայժմ կասեմ միայն, որ իսկապես «Каждый судит по мере своей испорченности» եւ կարծում են, որ եթե մարդիկ անհանգստանում են պետությանը, երկրին պատճառած վնասի համար եւ փորձում են պատասխանատվության կանչել դրա համար՝ ուրեմն հոգեկան խանգարում ունեն»։

«Առավոտը» հավելյալ դիմեց նաեւ Գրիգոր Պողպատյանին, պարզելու համար, թե ինչու նա իր խոստման համաձայն դատարան չի դիմել։ Մեր հեռախոսազրույցի ընթացքում նա վերահաստատեց վճռականությունը իր պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ, իսկ փոքր-ինչ հետաձգումը պատճառաբանեց հանգստյան օրերը մեջտեղ ընկնելու հանգամանքով. «Արշակ Սադոյանն անպայման պիտի փորձի դատարանում ապացուցել իր ասածները»,- ասաց պրն Պողպատյանը։

Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930