Այն բանից հետո նույնիսկ, երբ Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամագրության հարցով զեկուցող իտալացի Դեմիտրեո Վոլչիչը ընտրվել է Եվրախորհրդարանի անդամ, պահպանվել են նրա լիազորությունները՝ իբրեւ Հայաստանի հարցով զեկուցողի։ Սպասվում է, որ պրն Վոլչիչը Հայաստան կժամանի հուլիսին։
ԿԻՍԱՏ ՄՆԱՑԱԾ ԼԱՎ ԳՈՐԾ
Երեկ համոզված էինք, թե այսօր «Օրագիրը» նորից լույս է տեսնելու եւ իր եկամուտների միջոցով կամաց-կամաց փակելու «Միկա Արմենիայի» պարտքը։ Համենայն դեպս, նման պայմանավորվածության էին հանգել խմբագրությունը, գլխավոր հարկադիր կատարողը եւ «Պարբերական» հրատարակչությունը։ Սակայն ժամը 22-ին «Օրագրի» գլխավոր խմբագիրը «Առավոտին» հայտնեց, թե հրատարակչության տնօրենը պատճառաբանելով արդարադատության նախարարության ինչ-որ գրություն՝ դարձյալ հրաժարվել է «Օրագիրը» հրատարակել։ Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, թե մի զրույցի ընթացքում Վրեժ Մարկոսյանը խոստովանել է, որ թերթը չտպագրելը նախագահի աշխատակազմից ստացած հրահանգն է։
Կարդացեք նաև
ՍԱԴՈՅԱՆՆ ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԿԱՏԱՐԵՑ
«Առավոտը» հունիսի 24-ի համարում հրապարակել էր մի տեղեկություն, թե Արշակ Սադոյանը չի կատարել իր նախընտրական խոստումը Վարդանանց 5 ա հասցեում ֆուտբոլի խաղահրապարակի վերաբերյալ։ Երեկ պրն Սադոյանը մեր թերթի միջոցով հետեւյալ ծանուցումն արեց. «Բոքսի հայաթի երեխաները կողքի բակի երեխաներին հրավիրում են ֆուտբոլային մրցության»։