2000 թվականի մայիսին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը կստանձնի Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը՝ ռոտացիոն հիմունքով։ Մինչեւ վերջերս այդ պաշտոնը զբաղեցնում էր Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի նախագահ Ելդիրիմ Ակբուլուտը, որի հետ ՍՏՀԽՎ շրջանակներում հայկական պատվիրակության ունեցած հանդիպման մասին կարդացեք 4-րդ էջում։
ԵՎՍ ՄԻ «ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ»
Երեկ սկսվեց նաեւ Արմեն Տեր-Սահակյանի ցուցմունքների ունկնդրումը։ Նա ասաց, որ ինքը Հունան Ավետիսյանն է, որ ինքը խփել է միայն Հիտլերին։ Իսկ կողքին նստած Ալիկ Գրիգորյանի համար էլ «հիշեց», որ նա… Հիտլերի քարտուղարուհին է։
Կարդացեք նաև
Կարդացեք՝ էջ 9։
ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿՐՔԵՐ
ԼՂՀ վարչապետի պաշտոնանկությանն առնչվող մի սկանդալային մանրամասն է հայտնի դարձել. ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող սարք է հայտնաբերվել։ Այս մասին վկայել է նաեւ պրն Ղուկասյանը՝ հունիսի 24-ին կառավարության անդամների մասնակցությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ եւ նույն օրն իսկ անսպասելիորեն պաշտոնանկ է արել Ժիրայր Պողոսյանին։ Լուրեր կան, որ վերջինիս պատվերով լսող սարքը տեղադրել է Վահրամ Թամրազյան անունով մի երիտասարդ, որը Ստեփանակերտում էլեկտրատեխնիկայի լավ մասնագետ է համարվում։
Կարդացեք նաեւ էջ 2։
ԱՐԺԱՆԱՎՈՐ ԹԵԿՆԱԾՈՒՆ
56-րդ ընտրատարածքում արդյունքների չեղյալ հայտարարվելով նորից պատգամավոր ընտրվելու հնարավորություն է ստացել նախկին ԳԽ պատգամավոր Գեւորգ Ազիզյանը։ Վերջինս հայտնի է նրանով, որ 5 տարվա ընթացքում ընդամենը մեկ անգամ է ելույթ ունեցել ԱԺ ամբիոնից եւ ասել՝ խորհրդարանի մեծ ընդմիջման ժամանակը կարճ է, հարկավոր է այն երկարացնել։