Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՐԱՅԱՆԸ ԲՈՒԺՎԻ ՆԵ»

Հունիս 26,1999 00:00
bjishk

Ամերիկահայ բժիշկ Քերոլայն Նաջարյանը այն մարդն է, որ Հայաստան է ուղեկցել Բրայան Շիեն անուն-ազգանունով ամերիկացի երիտասարդին։ Վերջինս սպիդով հիվանդ է եւ հույս ունի հիվանդությունից ազատվել «Արմենիկումի» օգնությամբ։ Այն կարճ զրույցը, որ ունեցանք տիկին Նաջարյանի հետ, ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

-Տիկին Նաջարյան, ինչպե՞ս ստացվեց, որ այդ հիվանդը եկավ Հայաստան եւ Դուք էլ ուղեկցում եք նրան։

– Երբ մարտին հոս էի, պրոֆեսոր Գաբրիելյանի հետ խոսեցա։ Ինքը պատմեց, որչափ հաջող է այս, ցույց տվեց հիվանդներին քանակությունը, որ բուժվել են։ Այդ տղան, որ մեր ընկերն է, մեր շրջապատին մեջն է հոն, իմացավ այդ մասին։ Ամերիկացի է, հայ չէ։ Ուզեց գալ եւ խնդրեց օգնել։ Ես էլ միջնորդեցի։ Մի քիչ դժվար էին բոլոր վիզաներու հարցերը, մինչեւ որ մեր Հայաստանին կառավարությունը ամեն բան կարգավորեց։ Բայց երկար չտեւեց, բոլորը կարգադրեցինք, եւ հիվանդը եկավ։

– Այն մարդիկ, որոնք Ամերիկայում ելքի թույլտվություն էին տալիս, չէի՞ն զարմանում, թե ինչ հարցով է գալիս այդ երիտասարդը Հայաստան։

– Այո, զարմացած էին։ Երբ ես իրենց դիմեցի, պատմեցի, թե ինչ է, ըսին ինձ՝ գիտեք, որ բուժում չկա։ Ըսինք՝ գիտենք, ինչ որ է։ Ես իրենց հետ դիսկուս չպիտի ընեի, պիտի չվիճեի։ Անմիջապես տվեցին թուղթերը, նամակները, որ պետք են, եւ վիզան եղավ։

– Ե՞րբ է եկել հիվանդը Հայաստան։

– Հունիսի սկիզբ, առաջին շաբաթը։

– Հիվանդության ո՞ր շրջանում։

– Ամենեն վատ գիծերով ինքն է, բայց որ նայես իրեն, միայն շատ նիհար է, բայց ուրիշ ձեւով հիվանդ չէ։ Ութ տարիե ավել հիվանդ է սպիդով, բայց մեր բուժումները, որ բավական ծանր եւ էֆեկտիվ են եւ պահում էին իրեն՝ ինքն ստանում էր ամեն օր։ Օրական խմում էր 36 հաբ։

– Քանի՞ տարեկան է։

– 33 տարեկան է, եւ վիրուսին ամենեն մեծ քանակությունն ինքն ունի։ Հետաքրքրություն պիտի ըլլա, թե «Արմենիկումը» իրա քով ինչպե՞ս կօգնե։

– Ինչքա՞ն ժամանակում է ծրագրավորված անցկացնել բուժումը։

– Հիմա մեկուկես շաբաթ առաջին բուժումից արդեն անցել է։ Մեկուկես շաբաթ եւս, որ երկրորդ կուրսը ստանա։ Հետո մեկ ամիս պիտի վերադառնա Ամերիկա, այնուհետեւ նորեն կուգա երեք պատվաստումների համար։ Հետո կնայինք։ Ինձ թվում է, որ իրեն բուժումը երկար պիտի տեւի։

– Հիվանդության խորացածությա՞ն պատճառով։

– Այո։

– Իսկ Դուք այս անգամ հատուկ նրան ուղեկցելու համա՞ր եք Հայաստան եկել, թե՞ ուրիշ նպատակով։

– Ուրիշ նպատակով։ Գործեր ունիմ։ Գյումրիում ունիմ բժշկական կենտրոն, Ղարաբաղում։ Նոր եկանք Ղարաբաղից։

– Իսկ Ամերիկայում շա՞տ են այն հիվանդները, որոնք ցանկություն են հայտնում գալ այստեղ բուժվելու։

– Ադ չգիտեմ։

– Ձեզ չե՞ն դիմել։

– Չէ։ Այս մեր ընկերին՝ Բրայանին կօգնեմ, բայց այդ աշխատանքին մեջ չեմ մտներ։

– Իսկ ամերիկահայե՞ր էլ չեն դիմում։

– Չեմ գիտեր։ Ես հոս էի, երբ ամենը իմացան։ Մենք ճիշտն ասած չէինք ուզեր ըսել, որ ինքը գալու է։ Ըսինք, թող գա նայինք, թե ինչպե՞ս է, բուժումը թող փորձե։ Տեսնանք, թե հաջող պիտի ըլլա, թե նե՝ ոչ։

– Իսկ Դուք, որպես բժիշկ եւ միջազգային շփումներ ունեցող, ինչպե՞ս եք գնահատում դեղամիջոցի ներկայացումը միջազգային հանրությանը։ Դրան բավականաչափ ծանո՞թ են այլ երկրներում։

– Ոչ, ծանոթ չեն դեռ։ Ասիկա բոլորովին նոր է։ Փորձած չէ համաշխարհային ստանդարտներով։ Ճանապարհը շատ երկար է դեռ, Բրայանը բուժվի նե, ադ մեծ բան կըլլա։ Ադ բուժումից հետո բոլորը պիտի ուզեն գալ։ Ինքը որ վերադառնա եւ արյունին մեջ վիրուսը չըլլա, հայտնի մարդ պիտի ըլլա Ամերիկայում եւ «Արմենիկումը» իրեն հետ։

– Հիվանդին այցելո՞ւմ եք։

– Հենց իր մոտեն կուգամ։

Զրուցեց

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930