Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնդիկ, հնդիկ, հնդկացի, ճաղերից դուրս մնացի»

Հունիս 26,1999 00:00
bant

Հայերի անհավանական արկածները Հնդկաստանում

Երբ Չերչիլը 24 տարեկանում դարձավ բրիտանական խորհրդարանի անդամ, երիտասարդ լրագրողուհիներից մեկը նրան հարցրեց. «Դուք ամենաերիտասարդ պատգամավորն եք, ինչպե՞ս եք ձեզ զգում»։ Երիտասարդ Չերչիլն առանց երկար-բարակ մտածելու պատասխանել է. «Մտածում եմ, թե ես ի՞նչ գործ ունեմ այստեղ»։ Տարիներ անց, երբ Չերչիլն արդեն ամենատարեցն էր, նույն լրագրողուհին, որին դժվար էր երիտասարդ համարել, նույն հարցով դիմեց Ուինսթոն Չերչիլին։ Վերջինս, նայելով խորհրդարանին, պատասխանել է. «Մտածում եմ, թե սրանք ի՞նչ գործ ունեն այստեղ»։

Հանուն արդարության պետք է ասել, որ մեր խորհրդարանականներն էլ պակաս խելամիտ չեն։ Ներկաները դեռեւս խուսափում են իրենց ինտելեկտի ցուցադրումից, իսկ անցած-գնացած ազգային արժեքներն իրենց հումորի եւ սրամտության տոպրակը վաղուց են դատարկել խորհրդարանի պատերի ներսում։ Այսօր նրանք փորձում են առաջնորդվել «Կսկծու՝ փառք Աստծո» գաղափարախոսությամբ եւ սրամտում են պատերից դուրս։ Նոր խորհրդարանականները դեռեւս չեն հասցրել մեկնել արտասահմանյան գործուղումների։ Ուստի առայժմ կներկայացնենք հների աշխատանքային գործուղումներից մի քանի պատառիկ։ 1996-ի խորհրդարանը հաճախ էր մեկնում աշխարհ տեսնելու եւ աշխարհին տեսանելի լինելու։ Խորհրդարանականներից շատերի վկայությամբ ուղեւորությունների ժամանակ պատգամավորները լիուլի բացվում էին եւ հումորը պարզապես խեղդում էր նրանցից ոմանց։ Վերոհիշյալ լուսանկարները խմբագրությանն է տրամադրել նախկին խորհրդարանականներից մեկը։

Նրանք ոչնչացրին իրենց իմիջը եւ հավատացին միայն իրենց ծարավին։ Նրանց համար իմիջը ոչինչ է, ծարավը՝ ամեն ինչ, դրա համար էլ էս օրին են։

Արտաշես Թումանյանը եւ Խորեն Սարգսյանը (երկուսն էլ նախկին պատգամավորներ) համաձայն են ճաղերից այս կողմ լինել, միայն թե զիտաներով եւ գիտաներով շրջապատված։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930