Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՌԱՆՑ ԲԺՇԿԻ ԹՂԹԻ

Հունիս 26,1999 00:00
bjishk

Ընդունված կարծիքը, թե բուհական քննություններին հիմնականում փող են աշխատում միայն կրթության եւ գիտության նախարարության պատասխանատուներն ու բուհերի «ակտիվիստները», այս տարի արդեն հնացած է։ 1999 թ. պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններում դիմորդներից պահանջվող փաստաթղթերում այլեւս բժշկական տեղեկանքը նշված չէ։ Հիմնավորումը տրամաբանական է. բժշկի թղթերն, ըստ էության, իրենց նպատակին չեն ծառայում։ Ինչպես հայտնի է, մեր բուժհիմնարկներում գումար վճարելով անգամ մահացածի համար իր քաջառողջությունը վկայող փաստաթուղթ կարելի է ստանալ։

Նախարարությունն այս մասին դիմորդներին առավելագույնս տեղյակ պահելու ժամանակ չի ունեցել։ Պոլիկլինիկաներն էլ, բնականաբար, ցանկություն։ Ընդունելով անտեղյակի հպարտ կեցվածք՝ պոլիկլինիկաների բժիշկները կանոնակարգն ուշադիր չընթերցած դիմորդներին տալիս են «բժշկի թուղթը»։ Չմոռանալով՝ գանձել նախատեսված 5000 դրամը։

Դիմորդներին դարձյալ զգուշացնում ենք, որ ընդունելության քննություններին մասնակցելու համար բժշկից թուղթ այլեւս պետք չէ։ Իսկ ինչ վերաբերում է Հիպոկրատին տված բժիշկների երդումին, ապա դրա մեջ տեղեկանքի մասին ոչինչ գրված չէ։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930