Լրահոս
Օրվա լրահոսը

ԴՐՈՅԻ ԱՃՅՈՒՆԸ ԿԲԵՐՎԻ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունիս 26,1999 00:00
dro

Ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որի նպատակն է, որպեսզի Հայաստանի առաջին հանրապետության պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանի աճյունը տեղափոխվի Հայաստան։ Հանձնաժողովում ընդգրկված է Դրոյի որդին՝ պրն Մարտիրոս Կանայանը եւ ԱԺ պատգամավոր, նախկինում բանակի սոցիալական ծառայության ղեկավար Մյասնիկ Մալխասյանը։

«ԿԱՆԻԿՈՒԼԻ», ՈՉ ԹԵ ԱՐՁԱԿՈՒՐԴ

Azgayin joxov

Շատ է խոսվում, թե Ազգային ժողովն արձակուրդի մեջ է։ Մինչդեռ, իրականում, հանձնաժողովներում աշխատանքներն ընթացքի մեջ են։ Ոմանք նույնիսկ տեսակետ են հայտնում, թե Ազգային ժողովում սկսվել են «կանիկուլները», սակայն արձակուրդը դեռ առջեւում է։ Իրոք, որ Ազգային ժողովն արձակուրդ կգնա օգոստոսին՝ 24 օրով։

ԶԲԱՂՄՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Armen da

Վերջապես պարզվեց, թե ինչով են զբաղվելու ամուսնալուծված ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները։ Այսուհետ Միջազգային արժութային հիմնադրամի հետ բանակցությունները վարելու է Լեւոն Բարխուդարյանը, Համաշխարհային բանկի հետ բանակցելու է Արմեն Դարբինյանը։

«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ»՝ ԱՐԱԲԵՐԵՆ

Matyan

Սիրիայում օրերս արաբերեն լույս կտեսնի Խորենացու «Հայոց պատմությունը»՝ Նիզար Խալիլիի թարգմանությամբ։ Նիզար Խալիլին է հայերենից թարգմանել մեր պատմիչներին, մասնավորապես Նարեկացու «Մատյանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930